Մատեյա Կեժման
From Wikipedia, the free encyclopedia
Մատեյա Կեժման (սերբ.՝ Матеја Кежман / Mateja Kežman, ապրիլի 12, 1979(1979-04-12)[1][2], Զեմուն, Բելգրադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), հարավսլավացի և սերբ ֆուտբոլիստ, հարձակվող։
Մատեյա Կեժման գաևիցա Mateja Kežman | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Սերբիա | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 12, 1979(1979-04-12)[1][2] (45 տարեկան) | ||
Ծննդավայր | Զեմուն, Բելգրադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ | ||
Հասակ | 182 սանտիմետր | ||
Քաշ | 74 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Հայրենիքում անցկացրած խաղից հետո Կեժմանը շարունակել է պրոֆեսիոնալ մակարդակով խաղալ Նիդերլանդներում, Անգլիայում, Իսպանիայում, Թուրքիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Հոնկոնգում և Բելառուսում։ Առավել հայտնի է հոլանդական ՊՍՎ ակումբում իր ելույթներով, որտեղ նա վաստակել է բազմաթիվ մրցանակներ և համաշխարհային ճանաչում՝ որպես իր սերնդի պոտենցիալ մեծագույն հարձակվող, իսկ 2003 թվականին ճանաչվել Է Նիդեռլանդների տարվա ֆուտբոլիստ։ «Չելսիում» նրա հետ մեծ հույսեր էին կապում, բայց անգլիական ակումբում սերբը չկարողացավ խաղալ[3]։ Իր կարիերայի ավարտին նա հավաքեց ռեկորդային թվով չեմպիոնական մեդալներ հինգ տարբեր երկրների բարձրագույն մրցումներում[4]։ Միջազգային մակարդակով Կեժմանը ներկայացրել է Հարավսլավիան/Սերբիան և Չեռնոգորիան Եվրոպայի և աշխարհի առաջնություններում։
Իր պրոֆեսիոնալ խաղային կարիերան ավարտելուց հետո Կեժմանը դարձավ սպորտային գործակալ՝ ներկայումս ներկայացնելով Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին և այլ խաղացողների։ 2013 թվականին նա «Վոյևոդինա» ակումբում զբաղեցրել է նաև ֆուտբոլային տնօրենի պաշտոնը։