Մասնակից:Zara VA/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Սուրճ, ըմպելիք է, որը պատրաստվում է սրճենու բոված սերմերից: Արճենու հայրենիքը Արևադարձային Աֆրիկան է ( տարածված է հատկապես Եթովպիայում և Սուդանում, Մադագասկարում, Կամորյաններում, Մավրիկոսում և Ռեյունյոնում[1])։ Այժմ սուրճ մշակվում է ավելին քան 70 երկրներում, մասնավորապես Հյուսիսային և Հարավային Ամերիկաների, Հարավարևելյան Ասիայի, Հդնկաստանի և Աֆրիակայի հասարակածային շրջաններում։ Սուրճի երկու ամենատարածված տեսակներն են բարձրորակ արաբիկան և ավելի պարզ, բայց թունդ՝ ռոբուստան։ Հասունացումից հետո սուրճի հատիկները հավաքվում են, մշակվում և չորացվում։ Սուրճի չորացված հատիկները բովում են տարբեր ջերմաստիճաններում, մինչև ցանկալի բույրը տարածվի։ Բոված հատիկները եփվում են կիսաեռ ջրում սուրճ ստանալու համար։
Սուրճն ունի որոշակի թթվայնություն և շնորհիվ սուրճի բաղադրության մեջ եղած կոֆեինի՝ սուրճը նաև ունի օրգանիզմը խթանող ազդեցություն։ Սուրճը աշխարհում ամենահայտնի ըմպելիքներից է[2]։ Այն կարող է պատրաստվել և մատուցվել տարբեր ճանապարհներով (օրինակ՝ էսպրեսսո, լատտէ և այլն)։ Այն սովորաբար մատուցվում է տաք վիճակում, իսկ երբեմն էլ սառը վիճակում։ Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճի չափավոր օգտագործումը կարող է դրական ազդեցություն ունենալ մարդու առողջոթյան վրա։ Այժմ էլ շարունակվում են ուսումնասիրությունները հասկանալու համար, թե արդյոք սուրճի երկար սպառումը կարող է նվազեցնել որոշ հիվանդություններ ձեռք բերելու վտանգը, և դրանց արդյունքները այդքան էլ դրական չեն։
Սուրճ խմելու վերաբերյալ ամենավաղ հավաստի վկայությունը գալիս է 15-րդ դարից, Հարավային Արաբիայի Եմենի սրբավայրերից[3]։ Այստեղ է սուրճն առաջին անգամ պատրաստվել այնպես ինչպես պատրաստվում է մեր օրերում։ Սկզբում սուրճի հատիկները արտահանվում էին Արևելյան Աֆրիկայից Եմեն, քանի որ Coffea arabica բույսի հայրենքիը հենց Աֆրիկան էր։ Տեղափոխություն չկատարելու պատճառն այն էր, որ այդ բույսը բավականին լավ էր աճում հենց այնտեղի կլիմայական պայմաններում[4]։ Եմենի առևտրականները սկսեցին մշակել բույսը նաև իրենց երկրում։ 16-րդ դարում այն արդեն հասել էր Պարսկաստան, Թուրքիա և Հյուսիսային Աֆրիկա։ Դրան հետևեց Եվրոպան, այնուհետև ամբողջ աշխարհը։
Սուրճն աշխարհում ամենաշատ արտահանվող ըմպելիքն է։ Այն նաև համարվում է աշխարհում արտահանվող խոշորագուն օրինական գյուղատնտեսական ապանքը[5][6]։ Այն մեծ քանակությամբ արտահանվում է նաև զարգացող երկրների կողմից՝ համարվելով ամենաթանկ գինն ունեցող ապրանքներից[7]։ Որոշ հակասություններ կան սուրճի մշակման և զարգացող երկրների կողմից այլ երկրներին վաճառելու վերաբերյալ։ Տարակարծություններ կան նաև մշակման արդյունքում միջավայրի վրա ազդեցության, սուրճի մշակման տարածքի մաքրման և ոռոգման վերաբերյալ։ Հետևաբար ընդլայնվում է ազնիվ առևտրի և օրգանական սուրճի առք ու վաճառքը։