Մասնակից:Vardouhie Ghazarian/Ավազարկղ47
From Wikipedia, the free encyclopedia
Բրյուսել (հոլ.՝ Brussel [ˈbrʏsəl], ֆր.՝ Bruxelles [bʁyˈsɛl]) համայնք Բելգիայում, որի բնակչությունը 2017 թվականի սեպտեմբերի մեկի դրությամբ կազմում է 179688 մարդ [1], Բելգիայի, Բելգիայի ֆրանaսախոս համայնքի, Բելգիայի ֆլամանդախոս համայնքի և Եվրոպական Միության մայրաքաղաք։ Այն գտնվում է Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանի կենտրոնում[2] և որը հարևան շրջանների հետ կազմում է 19 համայնք, որոնց բնակչություն 2017 թվականի ապրիլի մեկի դրությամբ կազմել է 1197983 մարդ։ Համարվում է բելգիական կառավարության և Ազգային ժողովի նստավայրը։ Քաղաքը կազմված է մի քանի շրջաններից։ Առաջինը այսպես կոչված հնգանկյունն է, որը համարվում է Բրյուսելի պատմական կենտրոնը, այնուհետև Լակյոնի, Աղոնի և Նեդեր-Օվեռ-Հեմբեկի պատմական շրջանները ինչպես նաև հարակից Հյուսիս-Արևելյան շրջանը իր ժամանակակից թաղամասերով և աշտարակներով, եվրոպական և ավյու Լուիզ թաղամասերը ինչպես նաև Կամբր անտառը և Սուան անտառի մի մասը[3]։ Բրյուսելը զբաղենում է 32.61 կմ² տարածք և 2017 թվականի սեպտեմբերի մեկի դրությամբ քաղաքի բնակչությունը կազմում է 179688 մարդ, որոնցից 91888-ը տղամարդիկ են իսկ 87800-ը կանայք։ Բնակչության խտությունը կազմում է 5510.21 մարդ/կմ²։