Մասնակից:Tiruhi M/Ավազարկղ5
From Wikipedia, the free encyclopedia
Մորենա Հերերա[1], (ծնվել է 1959 կամ 1960 թվականներին (63-64 տարեկան)) սալվադորցի ֆեմինիստ և հասարակական ակտիվիստ, որը հայտնի է իր երկրում աբորտների արգելքի դեմ ակտիվ գործունեությամբ: Սալվադորի քաղաքացիական պատերազմի ժամանակ, որն ավարտվեց 1992 թվականին, Հերերան ձախակողմյան ազատամարտիկ էր Ֆարաբունդո մարտի ազգային ազատագրման ճակատում ընդդեմ Միացյալ Նահանգների կողմից աջակցություն ունեցող կառավարության: Մորենա Հերերան հատկապես ակտիվ է եղել աբորտների անվտանգ և օրինական հասանելիություն ապահովելու համար, քանի որ դրանք չեղարկվել են 1997 թվականին, իսկ 2009 թվականին սկսել է համագործակցել աբորտների ապաքրեականացման քաղաքացիական խմբի հետ, որն այժմ ղեկավարում է: 2016 թվականին Մորենա Հերերան ճանաչվել է աշխարհի հայտնի 100 կանանցից մեկը՝ Սալվադորում կանանց իրավունքների պաշտպանության գործում ունեցած ներդրման համար:
Tiruhi M/Ավազարկղ5 |
---|
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/05/Morena_Herrera_2018.jpg/640px-Morena_Herrera_2018.jpg)