Մասնակից:Tatev Markosyan/ԱվազարկղՇարահյուսականԿառուցվածքներ
From Wikipedia, the free encyclopedia
Շարահյուսական կառույցներ, լեզվաբանության մեջ ազդեցիկ աշխատանք՝ գրված ամերիկացի լեզվաբան Նոամ Չոմսկու կողմից, որն ի սկզբանե հրատարակվել է 1957 թվականին: Սա իր ուսուցչի՝ Զելիգ Հարիսի փոխակերպման-սերող (տրանսֆորմացիոն-գեներատիվ) քերականության մոդելի մշակումն է[1][2][3]: Մոտ հարյուր էջանոց կարճ մենագրություն է: Չոմսկու այդ աշխատանքը ճանաչվում է որպես 20-րդ դարի ամենանշանակալի ուսումնասիրություններից մեկը[4][5]: Այն պարունակում է այժմյան հայտնի նախադասությունը՝ «Անգույն կանաչ գաղափարները կատաղած քնած են»[6], որն առաջարկում է Չոմսկին որպես քերականորեն ճիշտ կազմված նախադասություն, սակայն այն չունի հասկանալի իմաստ: Ուստի Չոմսկին պնդում է, որ շարահյուսությունը (նախադասության կառուցվածքների ուսումնասիրությունը) անկախ է իմաստաբանությունից (իմաստի ուսումնասիրությունը)[7][Նշում 1]:
Շարահյուսական Կառույցները | |
---|---|
![]() Բնական լեզվի շարահյուսություն | |
Հեղինակ | Նոամ Չոմսկի |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | փետրվար 1957 |
Էջեր | 117 |
Նախորդ | Լեզվաբանական տեսության տրամաբանական կառուցվածքը |
Հաջորդ | Շարահյուսության տեսության ասպեկտները |
Հիմնվելով դասախոսական գրառումների վրա, որն արել էր Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի[Նշում 2] ուսանողների համար՝ Չոմսկու առաջին գիրքը ներկայացնում էր վաղ սերող (գեներատիվ) քերականության ժամանակակից զարգացումները[Նշում 3]: Շարահյուսական մոտեցումը ամբողջովին ձևական էր՝ հիմնված խորհրդանշանների և կանոնների վրա: Որպես հիմք Չոմսկին օգտագործում է արտահայտության պլանի կանոնները, ըստ որոնց՝ նախադասությունը բաժանում են ավելի փոքր հատվածների: Սրանք զուգորդվում են նոր տեսակի կանոններով, որոնք Չոմսկին անվանել է փոխակերպումներ: Այս գործընթացը առաջացնում է նախադասության տարբեր կառուցվածքներ[8]: Կրկնելով դանիացի լեզվաբան Լուի Ելմսլևի[1] կողմից առաջադրված հասկացությունները՝ Չոմսկին պնդեց, որ այս սահմանափակ կանոնները առաջացնում են[9][Նշում 4] տվյալ լեզվի բոլոր քերականական նախադասությունները, որոնք անթիվ-անհամար են[10][11]: Ավելի ուշ սա մեկնաբանվեց՝ ասելով, որ ուսումնասիրության այս ձևը գնահատում է մտքում լեզվի բնածին տեղը ուրիշ լեզվի նկատմամբ որպես սովորած վարքագիծ[Նշում 5], չնայած այսպիսի գաղափարները հստակ նշված չեն գրքում[12]: Ի տարբերություն Չոմսկու՝ Ելմսլևը և այլ եվրոպացի լեզվաբաններ գեներատիվ հաշվարկը համարել են ոչ հոգեբանական[13][2]:
Երբ Չոմսկին դեռ անհայտ գիտնական էր[Նշում 6], «Շարահյուսական Կառույցները» կարևոր ազդեցություն ունեցան գիտելիքի, մտքի և հոգեբանական գործընթացների ուսումնասիրության վրա՝ դառնալով ազդեցիկ աշխատանք ճանաչողական գիտության ոլորտի ձևավորման գործում[14]: Այն նաև էապես ազդել է համակարգիչների և ուղեղի հետազոտությունների վրա[Նշում 7]: Այս գիրքը, ի վերջո, Չոմսկուն դարձրեց հայտնի որպես սոցիոբիոլոգիայի հիմնադրողներից մեկը[15][16]: «Շարահյուսական կառույցների» հռչակի մեկ այլ պատճառն այն էր, որ Ելմսլևը մահացավ 1965 թվականին, որից հետո գեներատիվ քերականագետներին պարզ չէր տեսության ծագումը[1][17]: Որոշ մասնագետներ կասկածի տակ են դնում Չոմսկու տեսությունը՝ համարելով, որ թյուր կարծիք է նկարագրել լեզուն որպես իդեալական համակարգ: Նրանք նաև ավելացնում են, որ դա ավելի քիչ արժեք է տալիս տվյալների հավաքմանը և փորձարկմանը[Նշում 8]: Այնուամենայնիվ, Ամերիկյան լեզվաբանությունը «Շարահյուսական կառույցների» արդյունքում 20-րդ դարի երկրորդ կեսին փոխեց իր ընթացքը: