Մասնակից:Shushan22/Սևագրություն 4
From Wikipedia, the free encyclopedia
Հայիթիի խոհանոց (ֆր.՝ Cuisine haïtienne), Հայիթիի խոհարարական ավանդույթների և սովորույթների ամբողջություն: Դա կրեոլական խոհանոց է, որն իր ծագումն ունի Հայիթի կղզու արևմտյան մասում բնակվող մի քանի խոհարարական ոճերի համադրությունից, մասնավորապես՝ աֆրիկյան, ֆրանսիական, բնիկ տաինո, իսպանական և արաբական ազդեցություններից[1][2]: Հայիթիի խոհանոցը համեմատելի է «criollo» (իսպաներեն՝ «կրեոլական») խոհարարության հետ և նման է Լատինական Կարիբյան ավազանի մնացած մասի խոհանոցին, բայց որոշ չափով տարբերվում է իր տարածաշրջանային գործընկերներից[3]:
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1c/Poul_an_S%C3%B2s.jpg/640px-Poul_an_S%C3%B2s.jpg)
Բույրերն ունեն համարձակ և կծու բնույթ՝ ցուցադրելով Աֆրիկյան և ֆրանսիական ազդեցությունը[4],բնիկ տայնոյի և իսպանական մեթոդների ուշագրավ ածանցյալներով:
Լևանտյան ազդեցությունները ներթափանցել են հիմնական մշակույթ՝ տարիների ընթացքում Արաբական միգրացիայի պատճառով, որը հիմնել է բազմաթիվ ձեռնարկություններ[5]:Տարիների հարմարեցումը հանգեցրեց նրան, որ այս խոհանոցները միաձուլվեցին Հայիթիի խոհանոցին[3]: