Մասնակից:Satenik Avetisyan/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Բադր Հարի[1] (արաբ․՝ بدر هاري, ), հոլանդացի քիքբռնցքամարտիկ, ծանրքաշային և գերծանրքաշային կարգերի ներկայացուցիչ: Համաշխարհային K-1 Գրան Պրիի կրկնակի չեմպիոն (2008, 2009), It’s Showtime հեռուստաշոուի վարկածով ծանրքաշային կարգի կրկնակի չեմպիոն (2009-2010)[2][3][4]:
Բադր Հարի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 8.12.1984 Ամստերդամ, Նիդերլանդներ |
Այլ անուններ | Վատ տղա (անգլ.՝ Bad Boy) Ոսկի տղա (անգլ.՝ Golden Boy) |
Ապրելավայր | Ամստերդամ, Նիդերլանդներ |
Հասակ | 198 սմ |
Քաշ | 101 կգ |
Թիմ | SB Gym (2021—այժմ), Mike's Gym (2005—2021), Chakuriki Gym (2000—2005) |
Մարզիչ | Սաիդ էլ Բադաուի (2021—այժմ), Մայք Պասսենիեր (2005—2021), Թոմ Հարնիկ (2000—2005) |
Ակտիվ շրջան | 2000-այժմ |
Քիքբոքսինգ | |
Ընդհանուր | 108 |
Հաղթանակներ | 106 |
Նոկաուտով | 92 |
Պարտություններ | 16 |
Չկայացած | 2 |
Հարին հայտնի է մարտի վարման իր հետաքրքիր ոճով: Մինչև այսօր պրոֆեսիոնալ ռինգում ունեցել է 107 հաղթանակ, որից 92-ը նոկաուտով: Բացի այդ ռինգում և ռինգից դուրս հայտնի է իր սկանդալային պահվածքով: Մարտերից առաջ հաճախ է վիրավորում իր հակառակորդներին, երբեմն էլ ծեծկռտուքներ հրահրում մամուլի ասուլիսների ժամանակ: Մինչև այսօր նրա ամենասկանդալային արարքը համարվում է Համաշխարհային K-1 Գրան Պրիի եզրափակչում ձեռքով և ոտքով հարվածները ընկած հակառակորդի գլխին (Ռեմի Բոնյանսկի):
2006 թվականից սկսած մի քանի անգամ ձերբակալվել է տարբեր մեղադրանքներով՝ հարձակում, դիտավորյալ հրկիզում, ծանր մարմնական վնասվածքներ[5]: