Մասնակից:Onik28/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Դերասանական մեթոդն իրենից ներկայացնում է դերասանական խաղի նախապատրաստական մի փուլ, որի ընթացքում օգտագործվում են տարբեր մեթոդներ և տեխնիկաներ՝ դերասանի կողմից ավելի անկեղծ և հուզականորեն արտահատիչ ներկայացում ստանալու համար: Մի շարք տեխնիկաներ հիմնված են «Ստանիսլավսկու համակարգի» վրա, որը մշակվել է ռուս դերասան և ռեժիսոր Կոնստանտին Ստանիսլավսկու կողմից: [1]
Դերասանական մեթոդի զարգացմանը նպաստած անձանց թվում կային երեք ուսուցիչեր, որոնք պնդում էին, որ Ստանիսլավսկու մոտեցման օրինական ժառանգներն են և նրանցից յուրաքանչյուրն ընդգծում էր մոտեցման տարբեր կողմերը՝ Լի Ստրասբերգը (հոգեբանական ասպեկտ), Ստելլա Ադլերը (սոցիոլոգիական ասպեկտ) և Սանֆորդ Մեիզներ (վարքի ասպեկտ): Մոտեցումն առաջին անգամ մշակվեց, երբ նրանք միասին աշխատեցին Նյու Յորքի Խմբային թատրոնում: