Մասնակից:NersAst/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Միջկրոնական ամուսնություն կամ «խառը ամուսնություն», ամուսնություն է տարբեր կրոններ դավանող ամուսինների միջև: Թեև միջկրոնական ամուսնությունը հաճախ կնքվում է որպես քաղաքացիական ամուսնություն, որոշ դեպքերում կարող է կնքվել նաև որպես կրոնական ամուսնություն: Սա կախված է երկու կողմերից յուրաքանչյուրի կրոնական ուսմունքից. որոշները արգելում են միջկրոնական ամուսնությունը, որոշներում էլ կան թույլատրելիության տարբեր աստիճաններ:
Մի քանի հիմնական կրոններ լռում են այս հարցի շուրջ, իսկ մյուսները թույլատրում ՝ սահմանելով պահանջներ արարողության և սովորույթների վերաբերյալ: Էթնո-կրոնական խմբերի համար միջկրոնական ամուսնություններին դիմադրելը կարող է լինել ինքնալուծման ձև:
Միջկրոնական ամուսնության մեջ զուգընկերները սովորաբար հավատարիմ են մնում իրենց կրոնին: Նման միություններում խնդիր է առաջանում երեխայի կրոնական դաստիարակության ձևի ընտրության հարցում: