Մասնակից:Nairaaghab-777/Ավազարկղ3
From Wikipedia, the free encyclopedia
Սաբհա կամ Սեբհա (Արաբերեն՝ سبها Sabhā)` քաղաք Լիբիայի հարավ - արևմուտքում[2]` Տրիպոլիից մոտ 640 կիլոմետր (400 մղոն) հարավ[3]: Այն պատմականորեն եղել է Ֆեցցան շրջանի և Ֆեցցան-Գադամես ռազմական տարածքի մայրաքաղաքը, իսկ այժմ Սաբհա շրջանի մայրաքաղաքն է[4]։ Սաբհայի ավիաբազան, որը գտնվում է քաղաքից հարավ, Լիբիական ռազմաօդային ուժերի բազա է, որտեղ տեղակայված են բազմաթիվ ՄԻԳ-25 ինքնաթիռներ[5]։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Սաբհա | |||||
Sabha | |||||
| |||||
![]() Սաբհան Կազեմ հյուրանոցից | |||||
Երկիր | ![]() | ||||
Շրջան | Ֆեցցան | ||||
Այլ անվանումներ | Սեբհա | ||||
Բնակչություն | (2012[1]) 99,028 մարդ | ||||
Ժամային գոտի | UTC+2 |
Սաբհայում է մեծացել և միջնակարգ կրթություն ստացել Լիբիայի նախկին ղեկավար Մուամմար Կադդաֆին, որտեղ էլ հետագայում ներգրավվել է քաղաքական գործունեության մեջ[6]: Լիբիայի քաղաքացիական պատերազմից և դրա արդյունքում երկրում տիրող անկայունությունից հետո, ըստ տեղեկությունների, Սաբհան, որպես ստրուկներ վաճառող քաղաք, ավելի մեծ նշանակություն ձեռք բերեց[7]։ Սակայն Լիբիայում մարդու իրավունքների ազգային հանձնաժողովի կողմից անցկացված հետաքննությունը պարզել է, որ չնայած անօրինական ստրկություն է եղել, տեղեկությունները, սակայն, չափազանցված են եղել, քանի որ այստեղ ստրուկների աճուրդներ հազվադեպ են եղել և բացի այդ, դրանք չեն հրապարակվել[8]: Ավելի ուշ, 2019 թվականի հունվարին քաղաքը գրավվել է Լիբիայի ազգային բանակի հավատարիմ ուժերի և նրանց առաջնորդ Խալիֆա Խաֆթարի կողմից[9][10], սակայն տեղի որոշ քաղաքական գործիչներ իրենց հավատարմությունը տվեցին ազգային համաձայնության կառավարությանը 2020 թվականի մայիսին[11]։