Մասնակից:MirabyanSevak/Ավազարկղ5
From Wikipedia, the free encyclopedia
Թալիդոմիդ- քնաբեր, հանգստացնող դեղորայք է, որը ունեցավ բավականին մեծ հայտնություն ի շնորհիվ տերատոգեն (հրեշածին) ազդեցության, այն բանից հետո երբ պարզվեց, որ 1956 թվականից մինչև 1962 թվականն ընկած ժամանակաշրջանում աշխարհի մի շարք երկրներում, տարբեր հաշվարկների համաձայն 8000-ից 12000 երեխա ծնվել են բնածին արատներով, այն պատճառով, որ իրենց մայրերը հղիության ընթացքում ընդունել են թալիդոմիդի պատրաստուկներ։ Թալիդոմիդ դեղորայքի օգտագործման ողբերգությունը ստիպեց շատ երկրների վերացնել դեղորայքների արտոնագրման գործող պրակտիկան՝ խստացնելով արտոնագրման պահանջները։
MirabyanSevak/Ավազարկղ5 | |
---|---|
Տեսակ | հանգստացնող դեղորայք |
Արտասանություն | Թալիդոմիդ |
Հոմանիշներ | Теназадрин, Контерган, Thalidomide, Софтенон |
Դեղորայքի օգտագործումը հաստատվել է FDA-ի կողմից բորոտության բուժման նպատակով[1], բայց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ չի տալիս այդ դեղորայքը օգտագործել այդ նպատակով հավանական չարաշահման պատճառներից խուսափելու համար[2]։