Մասնակից:Mane2005/Իլիսոս
From Wikipedia, the free encyclopedia
Իլիսոս [1] (հուն․՝ Ιλισός), գետ Հունաստանում: Հոսում է Ատտիկայում՝ Աթենական հարթավայրով, այժմ փակված է խողովակներում, բաց տեղամասերում հոսում է բետոնյա հունով: Կոչվել է հին հունական դիցաբանության նույնանուն գետի աստծո անունով: Իլիսոսը իր անունը տվել է Աթենքի շրջաններից մեկին՝ Իլիսիին։
Արագ փաստեր Իլիսոս (գետ), Ջրահոսք ...
Իլիսոս (գետ) | |
---|---|
Իլիսոս գետ | |
Ջրահոսք | |
Ակունք | Իմիթոս լեռան վերին լանջերից և Վիրոնի մոտակայքից |
Տեղակայում | |
Երկիր | Հունաստան |
Փակել
Գետն ունի երկու ակունք՝ Իմիթոս լեռան վերին լանջերին՝ Կեսարիան վանքի մոտակայքում և Սուրբ Հովհաննես Մկրտչի վանքի մոտ՝ Կարիասում՝ Վիրոնայում[2] (հուն․՝ Καρέας): Իլիսոսը թափվում է Սարոնիկոս ծովածոցի Ֆալիրոն(Φαληρικός Όρμος) ծովախորշ: Բաց տեղամասերում ջրի ծախսը կազմում է 270 մ³/վ[3]: