Մասնակից:ManasyanArmine/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Մերիլին Մոնրո (կամ Նորմա Ջին Մորտենսոն, 1926 թվականի հունիսի 1-ից 1962 թվականի օգոստոսի 5), ամերիկյան դերասանուհի, մոդել և երգչուհի: Հայտնի լինելով որպես կատակերգական ժանրի «գրավիչ շիկահեր»`նա դարձավ 1950-ականների ամենահայտնի սեքս-խորհրդանիշներից մեկը, ով ուներ սեքսուալության վերաբերյալ յուրօրինակ մոտեցում: Չնայած նրան, որ նա ամենաբարձր վարձատրվող դերասանուհին էր,այդուհանդերձ 1962 թվականին` նրա անսպասելի մահվան ժամանակ, նրա ֆիլմերի արժեքը հասավ 200 միլիոն դոլարի[1]: Նրա մահվանից ավելի քան կես դար անց նա շարունակում էր համարվել ամենահանրաճանաչ մշակութային կերպարը:
Մոնրոն ծնվել և մեծացել էր Լոս Անջելեսում և իր մանկության մեծ մասը անցկացրել խնամքի տներում և մանկատանը: Նա ամուսնացավ, երբ դեռևս տասնվեց տարեկան էր: 1944 թվականին` Ռադիոինքնաթիռների ռազմամթերքի գործարանում աշխատելու ժամանակահատվածում, նա ստեղծեց առաջին շարժանկարը և սկսեց մոդելային հաջողակ իր կարիերան: Աշխատանքը հանգեցրեց Twentieth Century-Fox և (1946–1947) և Columbia Pictures (1948) ֆիլմըներությունների հետ կնքված կարճատև պայմանագրերին` ֆիլմերում նկարահանվելու համար: Բազմաթիվ ֆիլմերում գխավոր դերերից հետո` 1951 թվականին նա կնքում է նոր պայմանագիր Fox-ի հետ: Հաջորդ երկու տարվա ընթացքում նա հանրաճանաչ դերասանուհի էր և խաղում էր մի շարք դերեր կատակերգակ ժանրի այնպիսի ֆիլմերում, ինչպիսին էին «Զգա ինչպես երիտասարդ» և «Անիմաստ աշխատանք», նաև որոշ դրամաներում` «Գիշերվա սադրանքը» և «Չի խանգարի թակելը»: Մոնրոն հայտնվեց քննադատության կենտրոնում, երբ հայտնաբերվեց, որ նա մինչ հայտնի լինելը հրապարակել է մերկ լուսանկարներ: Պատմությունը հանգեցրեց նրան, որ նա ոչ թե ունեցավ կարիերայի անկում, այլ մեծացավ հետաքրքրությունը նրա ֆիլմերի նկատմամբ: 1953 թվականին Մոնրոն ամենապահանջարկ վայելող հոլիվուդյան աստղն էր: Նա ստացավ գլխավոր դերը Նիագարա ֆիլմում, որտեղ ընդգծված էր նրա սեքսուալ հմայքը, խաղաց գլխավոր դերեր կատակերգություններում` «Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին» և «Ինչպես ամուսնանալ միլիոնատիրոջ հետ», որտեղ ընդգծված էր նրա` «հիմար շիկահերի» կերպարը: Չնայած նա խաղում էր տարբեր դերեր և իր կարիերայի ողջ ընթացքում գլխավոր հասարակական կերպարն էր` նա հիասթափվեց ֆիլմընկերության կողմից չվճարվելու պատճառով: 1954 թվականի սկզբում նա կասեցրեց ֆիլմում նկարահանվելու պայմանագիրը և դարձավ ամենահզոր ընկերություններից մեկի` The Seven Year Itch (1955) ամենահայտնի աստղը, որը մեծ հաջողություն բերեց նրա կարիերային: Երբ ընկերությունը թերևս դժկամություն էր հայտնում նրա հետ պայմանագիր կնքելու համար` 1954 թվականի վերջում Մոնրոն հիմնադրեց ֆիլմարտադրող ընկերություն` «Մերիլին Մոնրո փրոդաքշըն (MMP)» անվանմամբ:
1955 թվականին նա նվիրվեց իր ընկերության կազմավորման աշխատանքներին և Դերասանական ընկերությունում սկսեց ուսուցանել դերասանական մեթոդ: 1955 թվականի վերջում Fox-ը առաջարկեց նրան նոր պայմանագրի կնքում, որը ավելի բարձր աշխատավարձ էր խոտանում: Նրա հետագա դերերը` «Ավտոբուսի կանգառում (1956)» և MMP ընկերության կողմից նկարահանած «Արքայազնը և շոուի աղջիկը (1957)» ֆիլմերում ենթարկվեցին մեծ քննադատությունների: Մոնրոն արժանացավ «Ոսկե գլոբուս»-ի «Ամենալավ դերասանուհին» անվանակարգում` «Ջազում միայն աղջիկներն են կամ Ոմանք սիրում են ավելի տաք (1959)» ֆիլմի համար, որը ունեցավ քննադատություններով լի, բայց եկամտաբեր հաջողություն: Նրա վերջին խաղացած դերը «Անհաջողակները » ֆիլմում էր: Մոնրոյի անձնական կյանքը ուշադրության կենրոնում էր: Նա պայքարում էր թմրանյութերի կախվածության, դեպրեսիայի և վախերի դեմ: Հանրությանը հայտնի նրա երկու ամուսնությունները` բեյսբոլի աստղ Ջո ԴիՄագոյի և դրամատուրգ Արթուր Միլլերի հետ, ավարտվեցին ամուսնալուծությամբ: Նա մահացավ 1962 թվականի օգոստոսի 5-ին` 36 տարեկան հասակում` Լոս Անջելեսի իր տանը, թմրանյութերի չարաշահման պատճառով: Չնայած Մոնրոյի մահվան պատճառը համարվում էր ինքնասպանությունը` առաջ քաշվեցին մի շարք վարկածներ:
Կյանքը և կարիերան
Մանկություն և առաջին ամուսնություն (1926–1944)
Մոնրոն` Նորմա Ջին Մորտենսոնը, ծնվել է 1926 թվականի հունիսի 1-ին Լոս Անջելեսի շրջանային հիվանդանոցում: Նա Գլեդիս Պերլ Բեյկերի երրորդ երեխան էր: Գլեդիսը, ով աղջիկն էր Միջին Արևմուտքից Կալիֆորնիա տեղափոխված երկու խեղճ փախստականի, դեռահաս էր և աշխատում էր որպես ֆիլմի բացասական կերպար Միավորված ֆիլմ արտադրությունում[1]: Տասնհինգ տարեկանում Գլեդիսը ամուսնացավ իրենից ինը տարով մեծ Ջոն Նևտոն Բեյքերի հետ և ունեցավ երկու երեխա նրանից` Ռոբերտը (1917–1933)[2] և Բերնեսը (ծննդյան թիվը` 1919թ.)[3]. Նա ամուսնալուծվեց 1921 թվականին: Բեյքերը վերցրեց երեխաներին իր հետ և տարավ իր հայրենի Կենտուկի[4]: Մոնրոն մինչը տասներկու տարեկանը չգիտեր, որ ուներ քույր, և հանդիպեց նրան առաջին անգամ արդեն չափահաս տարիքում[5]: 1924 թվականին Գլեդիսը ամուսնացավ երկրորդ անգամ Մարտին Էդվարդ Մորտենսոնի հետ, բայց նրանք բաժանվեցին 1928 թվականին, երբ Մոնրոն չէր ծնվել[6]: Մոնրոյի հոր ինքնությունը անհայտ է, և առավել հաճախ, որպես իր ազգանուն օգտագործվում է Բեյքերը[7][Ն 1]: Մոնրոյի վաղ մանկությունը ուրախ էր[11]: Գլեդիսը պատրաստ չէր երեխա ունենալուն, այդ պատճառով էլ նա Մոնրոյին` ծնվելուց անմիջապես հետո, տվեց խնամակալության զույգի` Ալբերտին և Իդա Բոլենդրսներին, ովքեր ապրում էին Հորթորն գյուղաքաղաքում[12]: Նրանք մեծացրին իրենց խնամատար երեխաներին ավետարանչական եկեղեցու կանոններով: Սկզբում Գլեդիսը ապրում էր Բոլենդրսների հետ և տեղափոխվեց աշխատելու Լոս Անջելես մինչ 1927 թվական, որիցհետո աշխատանքը ստիպեց նրան վերադառնալ քաղաք: Դրանից հետո նա սկսեց այցելել իր դստերը միայն հանգստյան օրերին` հաճախ նրան տանելով կինոթատրոն և Լոս Անջելեսի տեսարժան վայրեր: Չնայած Բոլենդրսները ցանկանում էին որդեգրել Մոնրոյին, այդուհանդերձ 1933 թվականի ամռանը Գլեդիսը ուներ կայուն աշխատանք և Մոնրոյի հետ տեղափովեց Հոլիվուդում իր գնած տուն: Նրանք ապրում էին այնտեղ դերասաններ Ջորջի,Մաուդ Աթկինսոնի և նրանց դստեր Նելլիեի հետ: Մի քանի ամիս անց`1934 թվականի հունվարին, Գլեդիսի մոտ հայտնաբերվեց հոգեկան խագարումներ և աշխտորոշվեց պարանոիդ շիզոֆրենիա: Մի քանի ամիս հանգստյան տանը անցկացնելուց հետո նա տեղափոխվեց Մետրոպոլիտանի պետական հիվանդանոց: Նա իր կյանքի մնացած մասը անցկացրեց հիվանդանոցներում և հազվադեպ էր կապ հաստատում Մոնրոյի հետ: Մոնրոն անցավ պետության խնամակության տակ: Նրա մոր ընկերը` Գրեյս ՄքԿի Գոդարդը, իր վրա վերցրեց Մոնրոյի և նրա մոր խնամքի պատասխանատվությունը: Հաջորդ երկու տարիներին նա ապրեց մի քանի խնամատար ընտանիքներում` հաճախ տեղափոխվելով դպրոցից դպրոց: Առաջին վեց տարվա ընթացքում նա ապրեց Ատկինսոնների հետ: 1935 թվականի ամռանը նա կարճ ժամանակ ապրեց Գրեյսի և նրա ամուսնու` Էրվին Դոք Գոդարդի ու երկու այլ ընտանիքների հետ` մինչը 1935 թվականի սեպտեմբերը, երբ Գրեյսը տեղափոխեց նրան Հոլիվոդի Լոս Անջելեսի մանկատուն:
Մինչ Մոնրոն դրսևորում էր իրեն որպես «մոդել» մանկատանը և խրախուսվում իր հասակակիցների կողմից, այդուհանդերձ ,նրա խոսքով` «ոչ ոք չէր ընդունում իրեն»[13]: Խրախուսվելով մանկատան անձնակազմի կողմից, ովքեր կարծում էին, որ Մոնրոն իրեն երջանիկ կզգա ըտանիքում, 1936 թվականին Գրեյսը դարձավ նրա օրինական խնամակալը` չնայած, որ չէր կարող նրան վերցնել մանկատնից մինչ 1937 թվականի ամառը:[14] Մոնրոն երկրորդ անգամ մի քանի ամսով մնաց Գադարդսների հետ[15]: Լոս Անջելոսում և Քոփթոնում[16] նրանց, Գրեյսի բարեկամների և ըներների հետ մնալուց հետո`1938 թվականի սեպտեմբերին, Մոնրոն գտավ առավել հարատև ընտանիք, երբ սկսեց ապրել Սավթելի շրջանում Գրեյսի մորաքրոջ` իրավաբան Անա Աթչինսոնի հետ [17]: Նա հաճախում էր Էմերսոն կրտսերի ավագ դպրոց և իրավաբանի միջոցով` շաբաթվա ընթացքում` նաև քրիստոնեության գիտական ծառայությունների [18]: Մոնրոն միջակ ուսանող էր, բայց շատ լավ էր գրում, այդ պատճառով էլ դպրոցի ամսագրի թղթակիցն էր [19]: Տարեց իրավաբանի առողջական խնդիրների պատճառով Մոնրոն 1940 թվականի վերջում վերադարձավ ապրելու Վան Նայսում բնակվող Գոդարդսների ընտանիք[20]: Էմերսոնի դպրոցը ավարտելուց հետո նա սկսեց հաճախել Վան Նայսի ավագ դպրոց[21]: 1942 թվականի սկզբում, ընկերությունը, որտեղ աշխատում էր Դոք Գոդարդսը, տեղափոխվեց Արևմտյան Վերջինիա[22]: Պետք է տեղափոխվեին նաև նրանք: Կալիֆորնիայի օրենքները թույլ չէին տալիս, որ Մոնրոյին Գոդարդսը տեղափոխի երկրից դուրս, և նա ստիպված եղավ առնչվել մանկատուն տեղափոխվելու հնարավորության հետ[23]: Որպես լուծում այս հարցին` 1942 թվականի հունիսի 19-ին` իր տասնվեց տարեկանը լրանալուց անմիջապես հետո, նա ամուսացավ իրենց հարևանի որդու` քսանմեկամյա բանվոր Ջեյմս «Ջիմ» Դոհերթի հետ[24]: Հետագայում Մոնրոն դուրս եկավ ավագ դպրոցից և դարձավ տնային տնտեսուհի: Նա ավել ուշ հայտարարեց. «ամուսնությունը չի տխրեցում ինձ, բայց միևնույն ժամանակ չի էլ երջանկացնում: Ես ու ամուսինս հազվագյուտ ենք խոսում միմյանց հետ: Սա բարկացնում է ինձ, քանի որ մենք ոչինչ չունենք միմյանց ասելու: Ես մահանում եմ ձանձրույթից»[25]: 1943 թվականին Դոհերթին ընդգրկվեց Merchant Marine-ի[26] կազմում, որը տեղակայված էր Կատալինա կղզում: Նրանք ապրեցին այստեղ միասին մինչև 1944 թվականի ապրիլը, հետո նրան ուղարկեցին Խաղաղօվկյանոսյան ճամփորդության, որտեղ նա պետք է անցկացներ երկու տարուց ավելի[26]: Դոհերթի գործուղումից հետո Մոնրոն տեղափոխվեց իր ծնողների մոտ և սկսեց աշխատել Վան Նայսի Ռադիոինքնաթիռների ռազմամթերքի գործարանում երկու նպատակով` պատերազմական ժամաակաշրջանում օգնություն ցուցաբերելու և եկամուտ ստանալու[26]:
«Կարծում եմ` ես սկսեցի երազել դերասանուհի լինել, երբ հինգ տարեկան էի: Ես սիրում էի դերեր խաղալ: Ես չէի սիրում աշխարհը, որը իմ շուրջ էր կառուցվել, որովհետև այն մի տեսակ մռայլ էր, բայց ես սիրում էի տանը դեր խաղալը: Դա նման էր քո կողմից սահմաններ կառուցելուն: Երբ լսեցի, որ դերասանությունը հենց սա է, ես ասացի, որ ուզում եմ լինել:Իմ խնամակալ ընտանիքներից մի քանիսը ցանկանում էին ինձ տեսնել ֆիլմերում` ինձ տնից դուրս հանելու համար, որտեղ ես կմնայի ամբողջ օր ու գիշեր: Առջևում մի մեծ էկրան էր, փոքրիկ, բոլորովին միայնակ երեխա,և ես սիրում էի այդ ամենը»: [27]
.