Մասնակից:Makruhi/Ավազարկղ յ
From Wikipedia, the free encyclopedia
Մոմապատ հուշատախտակներ փայտից պատրաստված երբեմն երկծալք վահանակներ են․ պատված մոմե շերտով։ Այն շատ հարմար էր փոխադրման, ինչպես նաև կարելի էր մոմը հարթեցնելով կրկին գրառումներ անել։ Նմանատիպ հուշատախտակներն օգտագործվել են Հին աշխարհում և Միջնադարում։ Ցիցերոնի նամակներում կան նշումներ մոմի օգտագործման մասին, ինչպես նաև պահպանվել են հուշատախտակների մի քանի օրինակներ Վինդոլանդայի հռոմեական ամրոցի ջրային պահոցներում։ Բազմաթիվ մոմապատ փայտե վահանակներով հուշագրքեր ցուցադրված են Եվրոպայի մի շարք թանգարաններում։