Մասնակից:Makruhi/Ավազարկղ հ
From Wikipedia, the free encyclopedia
Բնակավայը դա բնապահպանական կամ բնական միջավայրի տարածք է, որտեղ բնակություն են հաստատում կենդանիների, բույսերի կամ այլ օրգանիզմների մասնավոր տեսակներ։[1][2]Այն բնական միջավայր է, որտեղ ապրում է օրգանիզմը կամ էլ ֆիզիկական միջավայր, որը շրջապատում է հասարակության տեսակներին։[3]
Բնակավայրը կազմված է ֆիզիկական գործոններից այնպիսին ինչպիսին են հողը, խոնավությունը, ջերմաստիճանը, լույսի հասանելիությունը, ինչպես նաև կենսաբանական գործոններից՝ սննդի և գիշատիչ կենդանիների առկայությունից։ Բնակավայրը պարազիտ օրգանիզմների համար անհրաժեշտ աշխարհագրական տարածք չէ, այլ նրա համար բնակավայր է հանդիսանում իր իսկ տիրոջ մարմինը կամ էլ մարմնի բջիջը։