Մասնակից:Makruhi/Ավազարկղ/Ղ
From Wikipedia, the free encyclopedia
Տարտարիայի բույս գառ (լատիներեն՝ Agnus scythicus կամ Planta Tartarica Barometz, որոնք գիտական անվանումներ չեն: Տարտարիայի բույս գառը Կենտրոնական Ասիայի առասպելական արարած է. ըստ որի հավատում էին, որ երբեմնի այն կարելի էր մրգի նման աճեցնել:[1] Ոչխարներն իրենց պորտով կապված էին բույսին և արածում էին նրա շուրջ գտնվող տարածքում: Եվ երբ ամբողջ կանաչ սաղարթը վերանում էր, բույսն ու ոչխարը մահանում էին:
Սակայն առասպելի հիմքում ընկած էր իրական բույսը՝ Cibotium barometz-ը, հայտնի ձարխոտ: Այն հայտնի է եղել տարբեր անվանումներով, ներառյալ սկիֆյան գառ, borometz, barometz և borametz, որոնցից երեքը տեղի լեզվի ՞գառ՞ բառի տարբեր արտասանություններն են: Այսպես կոչված " բուսական գառ"-ը ստանում էին կարճ ձարխոտի բրդոտ ցողունից տերևները հեռացնելով: Երբ տերևները հեռացվում էին, այն զարմանալիորեն նմանվում էր խուզած տոտիկներով բրդոտ գառան: