Մասնակից:Linguist Maria/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Ուոլթեր Լելանդ Քրոնքայտ (անգլ.՝ Walter Cronkite, )ամերիկացի լրագրող էր, որը հաղորդավար էր CBS երեկոյան լուրերում[1] 19 տարի շարունակ՝ 1962-1981 թվականներին:1960-1970 թվականներին նա հաճախ նշվում էր որպես «Ամերիկայի ամենավստահելի մարդը»՝ սոցհարցման ժամանակ այդպես անվանվելուց հետո[2][3][4] : Քրոնքայթը ստացել է բազմաթիվ պարգևներ, այդ թվում՝ երկու Պիբոդյան մրցանակներ, Ջորջ Փոլկի մրցանակ, Էմմի մրցանակ և 1981 թվականին Նախագահ Ջիմի Քարթերի կողմից պարգևատրվել է Ազատության Նախագահական մեդալով։
Linguist Maria/Ավազարկղ |
---|
Քրոնքայտը հաղորդել է բազմաթիվ իրադարձությունների մասին 1937-1981 թվականներին, ներառյալ Երկրորդ համաշխարհային պատերազմի ռմբակոծությունները, Նյուրնբերգյան դատավարությունները; պայքարը Վիետնամի պատերազմում[5], Դոուսոնի դաշտի առևանգումները, Ուոթերգեյթը, Իրանի պատանդների ճգնաժամը,և նախագահ Ջոն Քենեդու սպանությունները, քաղաքացիական իրավունքների ռահվիրա Մարտին Լյութեր Քինգ կրտսերի, և Beatles երաժիշտ Ջոն Լենոնի սպանությունները։ Նա հայտնի էր նաև ԱՄՆ տիեզերական ծրագրի իր լայնածավալ լուսաբանմամբ՝ սկսած Մերկուրի նախագծից մինչև Լուսնի վայրէջքները մինչև տիեզերական մաքոք։ Նա ՆԱՍԱ-ի անդամ չհանդիսացող հետազոտական դեսպանի միակ մրցանակակիրն էր[6]։ Քրոնքայթը հայտնի է իր արտահայտությամբ՝ «Եվ այդպես է», որին հաջորդում է հեռարձակման ամսաթիվը[7]։
Քրոնքայտը մահացել է իր տանը 2009 թվականին, 92 տարեկան հասակում ուղեղի անոթային հիվանդությունից։