Մասնակից:Lar Gasparian/Ավազարկղ2
From Wikipedia, the free encyclopedia
Ուղեցույց, ոչ գեղարվեստական աշխատանք, ինչպես փաստաթուղթը, գիրքը կամ պարբերականը (կամ դրանց թվային համարժեքները), որը պարունակում է տեղեկություն[1]։ Դրա նպատակն այն է, որ տեղեկությունը հնարավոր լինի արագ և հեշտ գտնել անհրաժեշտության դեպքում։ Նմանատիպ աշխատանքնեը սովորաբար պարունակում են որոշակի տեղեկություն, այլ ոչ թե սկզբից մինչև վերջ գեղարվեստական ընթերցանություն: Այս աշխատանքների գրելաոճը տեղեկատվական է, հեղինակները խուսափում են առաջին դեմքի օգտագործումից և շեշտը դնում են փաստերի վրա:
Ինդեքսները ընդհանուր հատկանիշ են բազմաթիվ ուղեցույցներում: Բազմաթիվ ուղեցույցներ խմբագրում է կամավորների թիմը, որոնց աշխատանքը համակարգում է մեկ կամ մի քանի խմբագիր, այլ ոչ թե առանձին հեղինակ: Թարմացված հրատարակությունները սովորաբար լույս են տեսնում են ըստ անհրաժեշտության, որոշ դեպքերում ամեն տարի (Whitaker's Almanack, Who's Who):
Ուղեցույցերն ընդգրկում են դասագրքեր, ատլասներ, ալմանախներ, մատենագրություններ, կենսագրական աղբյուրներ, կատալոգներ, ինչպիսիք են գրադարանային կատալոգները և արվեստի թեմայով կատալոգները, համաբարբառները, հասցեագրքերը, ինչպիսիք են բիզնես հասցեագրքերը և հեռախոսագրքերը, սկավառակագրությունները, հանրագիտարանները, ֆիլմագրություններ, աշխարհագրական ուղեցույցներ, բառարաններ, տեղեկագրեր, ինդեքսներ, ինչպիսիք են կենսագրական ինդեքսները և վակայագրությունների ինդեքսները, ձեռնարկներ, բառագրքեր և տարեգրեր[2]: Շատ ուղեցույցեր հասանելի են թվային տարբերակով և կարելի է ձեռք բերել որպես տեղեկատու հավելված, CD-ROM, DVD տարբերակով կամ առցանց համացանցի միջոցով: Վիքիպեդիան՝ առցանց հանրագիտարանը, պատմության մեջ ամենամեծ և ամենաշատ ընթերցվող ուղեցույցն է[3]: