Մասնակից:Karine Abrahamyan/Ավազարկղ2
From Wikipedia, the free encyclopedia
Արևմտյան էլեկտրական հանգույց, լայնածավալ համակցված ցանց, հյուսիսամերիկյան էլեկտրահաղորդման ցանցի երկու հիմնական փոփոխուն հոսանքի (AC) էլեկտրացանցերից մեկը: Մյուս խոշոր լայնածավալ համակցված ցանցը Արևելյան հանգույց է: Փոքր փոխկապակցումներն են Քվեբեկի հանգույցը, Տեխասի հանգույցը և Ալյասկայի հանգույցը:
Արևմտյան հանգույցի բոլոր էլեկտրական հաղորդիչները համակարգի նորմալ պայմանների դեպքում էլեկտրականորեն կապված են և աշխատում են 60 Հցհաճախականությամբ: Արևմտյան հանգույցը ձգվում է Արևմտյան Կանադայից դեպի հարավ մինչև Մեքսիկայի Բաջա Կալիֆորնիա՝ դեպի արևելք ժայռոտ լեռների վրայով հասնելով մինչև մեծ հարթավայրերը:
Էլեկտրական հանգույցները կարող են կապված լինել միմյանց հետ բարձր լարման հոսանքի հաղորդման անմիջական գծերի միջոցով, ինչպիսին է հյուսիս-հարավ Խաղաղօվկիանոսյան միջպետական հաղորդման գիծը կամ փոփոխուն հաճախականության տրանսֆորմատորներով, որոնք թույլ են տալիս վերահսկվող էներգիայի հոսք, միաժամանակ ֆունկցիոնալորեն մեկուսացնելով յուրաքանչյուր կողմից հաղորդվող փոփոխուն հոսանքի հաճախականությունները: ԱՄՆ-ում արևելյան հանգույցում կան վեց անմիջական գծեր, իսկ Կանադայում՝ մեկը[1], և առաջարկներ կան ավելացնել չորս լրացուցիչ գծեր[2]: Այն կապված չէ Ալյասկայի հանգույցի հետ: