Մասնակից:Karine Abrahamyan/Ավազարկղ14
From Wikipedia, the free encyclopedia
Զբոսաշրջությունը Լիտվայում, տնտեսության զարգացած ոլորտ, որը գրավում է բազմաթիվ այցելուների հարևան երկրներից և ամբողջ աշխարհից։ 2018 թվականին Լիտվա է այցելել 1,7 միլիոն օտարերկրյա այցելու՝ բիզնես, ընտանեկան և զբոսաշրջային նպատակներով[1]։ Լիտվայի պատմական ժառանգությունը, նրա հարուստ պատմությունը, ճարտարապետությունը, անաղարտ բնությունը, ծովը և հանգստավայրերը Լիտվայի հիմնական տեսարժան վայրերն են: Մեծ հայտնիություն է վայելում նաև ներքին զբոսաշրջությունը՝ 2018 թվականին այն աճել է 12%-ով։ Լիտվացիները նույնպես նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել Լիտվայում՝ կազմելով 70 տոկոս[2]: