Մասնակից:Janyan99/Սևագրություն 2
From Wikipedia, the free encyclopedia
Ուղիղ գործողություն, տնտեսական և քաղաքական վարքագծին բնորոշ տերմին, որը քաղաքացիներն ընկալում են որպես իրենց նպատակին հասնելու միջոց՝ օգտագործելով տնտեսական կամ ֆիզիկական ուժ։ Ուղիղ գործողության նպատակը կա՛մ որոշակի պրակտիկային խոչընդոտելն է, ինչպես օրինակ կառավարության ընդունած խնդրահարույց օրենքներին ու կատարած գործողություններին միջամտելը, կա՛մ առկա խնդիրների լուծմանը հասնելը, օրինակ՝ սոցիալական անհավասարության։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/59/Bardouxha_Mont_1893-mw-c.jpg/640px-Bardouxha_Mont_1893-mw-c.jpg)
Ուղիղ գործողությունները կարող են լինել և՛ բռնի, և՛ ոչ բռնի։ Դրանք կարող են թիրախավորել մարդկանց, խմբերին, հաստատություններին, գործողություններին կամ հանրային ու մասնավոր սեփականությանը, որոնց գործունեությունը երբեմն համարվում է ոչ ընդունելի։ Ոչ բռնի ուղիղ գործողությունները կարող են ներառել քաղաքացիական անհնազանդություն, նստացույցեր, գործադուլներ և հակատնտեսություն: Բռնի ուղիղ գործողությունները կարող են ներառել քաղաքական բռնություն, հարձակում, հրկիզում, սաբոտաժ և գույքի ոչնչացում:
Այնպիսի գործողություններ, ինչպիսիք են ընտրական քաղաքականությունը, դիվանագիտությունը, բանակցությունները, չեն համարվում ուղիղ գործողություն, քանի որ մասնակիցներն այդտեղ ընտրվում կամ առաջադրվում են, մինչդեռ ուղիղ գործողություններ կիրառողները գործում են առանց հանրային մանդատի: