Մասնակից:Hayk200/Ավազարկղ 31
From Wikipedia, the free encyclopedia
Արսենաջրածին, արսին, AsH3, արսենի և ջրածնի միացությունը։ Անգույն, անհոտ, օդից ծանր (2,7 անգամ) գազ է, հալման ջերմաստիճանը՝ –113,5°C, եռմանը՝ –62,4°C։ Ուղեկցող խառնուրդների պատճառով սովորաբար ունի սխտորի հոտ։ Վատ է լուծվում ջրում։ Տաքացնելիս քայքայվում է (500°Շ–ում լրիվ), անջատվող արսենը նստում է որպես հայելի։ Արսենաջրածինը լավ վերականգնիչ է, այրվում է օդում կապույտ բոցով։ Արսենաջրածինի մոլեկուլում ջրածնի ատոմները օրգանական ռադիկալներով տեղակալելիս ստացվում են արսեն օրգանական միացություններ։ Արսենաջրածինը կարելի է ստանալ արսենի միացությունների լուծույթը աղաթթվում ցինկով վերականգնելիս։ Արսենը ջրածնի հետ առաջացնում է նաև այլ միացություններ, որոնցից As2H4-ը անկայուն գազ է, իսկ (As2H)x-ը և AsH-ը ամորֆ փոշիներ են։ Արսենի մյուս միացությունների նման արսենաջրածինը ևս չափազանց թունավոր է։ Օրգանիզմ է ներթափանցում շնչառական ուղիներով, ապա անցնում արյան մեջ՝ առաջացնելով հեմոլիզ։ Վնասում է նյադային համակարգը և արտաթորող օրգանները։ Արսենաջրածինով թունավորումը հնարավոր է, երբ արսեն պարունակող մետաղները (Zn, Fe) մշակում են թթուներով։
Hayk200/Ավազարկղ 31 | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Քիմիական բանաձև | AsH3 |
Ֆիզիկական հատկություններ | |
Ագրեգատային վիճակ | անգույն գազ |
Մոլային զանգված | 77.95 գ/մոլ |
Խտություն | 4.93 գ/սմ³ |
Դասակարգում | |
CAS համար | 7784-42-1 |
PubChem | 23969 |
EINECS համար | 232-066-3 |
Թունավորություն | |
R-արժեքներ | R20/22 |
S-արժեքներ | R20/22 |
H-արժեքներ | H301, H332 |
P-արժեքներ | P261, P301+P310, P321, P304+P340, P405, P501 |
NFPA 704 | NFPA 704 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |