Մասնակից:Hasmik Tshagharyan/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Պարկինսոնի հիվանդություն (ՊՀ)` գլխավորապես կենտրոնական նյարդային համակարգի շարժողական (մոտոր) գործառույթը խաթարող դեգեներատիվ խանգարում[1]։ Հիվանդության զարգացմանը զուգահեռ ոչ շարժողական ախտանշանների տարածվածությունը հարաճում է[1][2]։ ախտանշանները հարաճում են դանդաղ, ժամանակի ընթացքում[1]։ Հիվանդության սկզբնական շրջանում ակնհայտ նշաններն են դողը, ռիգիդությունը, դանդաղկոտությունը և քայլելու դժվարությունը[1]։ Մտածելու կարողության և վարվելակերպի խնդիրներ նույնպես կարող են նկատվել[3]։ Դեմենցիան ավելի տարածուն բնույթ է կրում հիվանդության ուշ փուլերում[3]։ Դեպրեսիան և անհանգստությունը տարածված են ՊՀ ունեցող հիվանդների ավելի քան մեկ երրորդի մոտ[3]։ Այլ ախտանշանները ներառում են զգացական, քնի և հոգեհուզական խնդիրներ[1][3]։ Գլխավոր շարժողական ախտանշանները ամբողջացվելով անվանվում են «պարկինսոնիզմ» կամ «պարկինսոնյան համախտանշան»[2][4]։
Պարկինսոնի հիվանդության պատճառը դեռևս անհայտ է, սակայն ներկայումս համարվում է, որ դրա զարգացման հարցում ներգրավված են գենետիկան և միջավայրային գործոնները[2]։ Հիվանդության զարգացման հավանականությունն ավելի մեծ է այն մարդկանց մոտ, ում ընտանիքում կան հիվանդությամբ տառապողներ[2]։ Հիվանդության զարգացման հավանականությունը բարձրացած է նաև այն մարդկանց մոտ, ովքեր ենթարկվել են որոշակի պեստիցիդների ազդեցությանը և այն մարդկանց մոտ, ովքեր նախկինում ունեցել են գլխի վնասվածք, մինչդեռ ՊՀ-ի զարգացման ռիսկը նվազած է ծխողների և նրանց մոտ, ովքեր օգտագործում են սուրճ կամ թեյ[2][5]։ Շարժողական ախտանշանները արդյունքն են միջին ուղեղում առկա սև նյութի բջիջների մահվան[1]։ Դրա հետևանքով այդ շրջաններում դոֆամինն անբավարար քանակով է[1]։ Բջիջների մահվան պատճառը հայտնի չէ, սակայն հայտնի է, որ այդ գործընթացում նեյրոններում սպիտակուցներից կազմվում են Լյուի մարմնիկներ[2]։ Ախտորոշումը հիմնվում է ախտանշանների առկայության վրա, այնպիսի հետազոտությունների ներառմամբ, ինչպիսին նյարդապատկերումն է, որը կիրառվում է այլ հիվանդությունների բացառման համար[1]։
Պարկինսոնի հիվանդության բուժում չկա, որը կնպաստի ախտանշանների բարելավմանը[1][6]։ Սկզնական բուժումը սովորաբար կատարվում է հակապարկինսոնային միջոց լևադոպայով (Լ-DOPA), որի արդյունավետության նվազման դեպքում կիրառվում են դոֆամինի համակորդներ (ագոնիստ)[3]։ Հիվանդության հարաճմանը (պրոգրեսիա) և նեյրոնների կորստին զուգահեռ այս միջոցները դառնում են քիչ արդյունավետ և միևնույն ժամանակ դրանք հարուցում են բարդություն՝ ոչ կամային շարժումներ[3]։ Դիետան և վերականգնողական թերապիայի որոշ ձևեր ցուցաբերել են որոշակի արդյունավետություն ախտանշանների բարելավման հարցում[7][8]։ Սուր դեպքերում, երբ դեղերն անարդյունավետ են, կատարվում է վիրաբուժական միջամտություն՝ միկրոէլեկտրոդների տեղադրմամբ ուղեղի խորը խթանում, որը նվազեցնում է շարժողական ախտանշանները[1]։ ՊՀ-ի ոչ շարժողական խանգարումների, ինչպիսին քնի և հոգեհուզական խանգարումներն են, բուժումը մեծ արդյունավետություն չի գրանցել[2]։ 2015թ․-ի դրությամբ ՊՀ ունեցող հիվանդների քանակը 6,2 մլն էր, ինչի հետևանքով ընդհանուր առմամբ գրանցվել է 117,400 մահ[9][10]։ Պարկինսոնի հիվանդությունը սովորաբար զարգանում է 60 անց մարդկանց մոտ, ում մոտավորապես մեկ տոկոսը տառապում են հիվանդությամբ[1][11]։ Տղամարդիկ ավելի հաճախ են հիվանդանում քան կանայք 3։2 հարաբերությամբ[2]։ Երբ այն դիտվում է մինչև 50 տարեկանների մոտ, այն կոչվում է վաղ ՊՀ[12]։ Կյանքի տևողության կանխատեսումը ախտորոշումից հետո միջինում կազմում է 7-14 տարի[3]։ Հիվանդությունն անվանվել է անգլիացի բժիշկ Ջեյմս Պարկինսոնի պատվին, ով 1817թ․-ին հրապարակել է առաջին մանրամասն նկարագրությունը ցնցումային պարալիզի վերաբերյալ ակնարկում[13][14]։ Հասարակության իրազեկումն ըմդգրկում է Պարկինսոնի համաշխարհային օրը (Ջեյմս Պարկինսոնի ծննդյան օրը, ապրիլի 11) և օգտագործվում է կարմիր վարդակակաչը, որպես հիվանդության խորհրդանիշ[15]։ Պարկինսոնով հիվանդ մարդկանց ցանկը, ովքեր նպաստել են հասարակության իրազեկմանը, ընդգրկում է դերասան Մայքլ Ջ․ Ֆոքսին, օլիմպիական հեծանվորդ Դեյվիս ՖԻննեյին, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիին և դերասան Ալան Ալդային[16][17][18][19]։