Մասնակից:HP004/5G
From Wikipedia, the free encyclopedia
5G(5Գ)- ը hեռահաղորդակցության ոլորտում լայնաշերտ բջջային ցանցերի հինգերորդ սերնդի տեխնոլոգիական ստանդարտն է, որը բջջային հեռախոսային ընկերությունները սկսել են տեղակայել աշխարհում 2019 թ.-ից։ Այն հանդիսանում է 4G ցանցերի պլանային իրավահաջորդը, որոնք կապ են ապահովում ներկայիս բջջային հեռախոսների մեծ մասի հետ։ Ըստ GSM Association-ի, կանխատեսվում է, որ 5G ցանցերը 2025 թվականին կունենան ավելի քան 1,7 միլիարդ բաժանորդ ամբողջ աշխարհում։ Իր նախորդների նման, 5G ցանցերը բջջային ցանցեր են, որոնցում սպասարկման տարածքները բաժանված են փոքր աշխարհագրական տարածքների, որոնք կոչվում են բջիջներ։ Բջջի բոլոր 5G անլար սարքերը միացված են համացանցին և հեռախոսային ցանցին՝ բջիջներում տեղակայված ալեհավաքներով գործող ռադիոալիքների միջոցով։ Նոր ցանցերի հիմնական առավելությունն այն է, որ նրանք կունենան ավելի մեծ հզորություն ՝ ներբեռնման ավելի մեծ արագությամբ, որոնք կհասնեն ընդհուպ մինչև 10 գիգաբիթ/վայրկյան արագության։ Բարձր հզորության շնորհիվ ակնկալվում է, որ ցանցերը չեն ծառայելու բացառապես բջջային հեռախոսներին, ինչպես առկա բջջային ցանցերը, այլ նաև կօգտագործվեն որպես ընդհանուր ինտերնետ ծառայությունների մատուցող դյուրակիր և սեղանադիր համակարգիչների համար, մրցակցելով առկա ISP կապերի հետ, ինչպիսիք են օրինակ ժամանակակից համակարգչի կաբելային ինտերնետը։
Կապի ավելի բարձր արագությունը ձեռք է բերվում նախորդ բջջային ցանցերի համեմատ մասամբ ավելի բարձր հաճախությամբ ռադիոալիքների օգտագործման միջոցով։ Այնուամենայնիվ, ավելի բարձր հաճախականությամբ ռադիոալիքները ունեն ավելի կարճ օգտագործման ֆիզիկական տիրույթ, քանի որ պահանջում են ավելի փոքր չափսերով, բայց մեծաքանակ աշխարհագրական բջիջներ։ 5G ցանցերը գործում են մինչև երեք տեսակի հաճախականությունների տիրույթներում `ցածր, միջին և բարձր։ 5G ցանցը բաղկացած է լինելու այդ երեք տարբեր տեսակի բջիջների ցանցերից, որոնցից յուրաքանչյուրը պահանջում է ալեհավաքի առանձնահատուկ ձևավորում։ Տարբեր տեսակի բջիջները ապահովում են ներբեռնման արագության տարբեր հեռավորություններ՝ կախված հեռավորությունից և սպասարկման տարածքից։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e1/5g_001.jpg/640px-5g_001.jpg)
Ցածր տեսակի հաճախության 5G- ները ունեն 4G բջջային հեռախոսների տիրույթին մոտ հաճախականության տիրույթ ՝ 600-850 ՄՀց ։ Սա տալիս է 4G– ից մի փոքր բարձր ՝ 30-250 մեգաբիթ / վայրկյան (Մբիթ / վ) ներբեռնման արագություն։ Ցածրաշերտ բջջային աշտարակներն ունեն 4G աշտարակներին մոտ ծածկույթի տարածք։ Միջին մակարդակի 5G- ն օգտագործում է 2,5-3,7 ԳՀց միկրոալիքայիներ, որոնք տրամադրում են 100-900 Մբիթ /վ ինտերնետի արագություն, իսկ յուրաքանչյուր բջջային աշտարակը կարող է սպասարկել մինչև մի քանի մղոն շառավղով տարածք։ Բարձր տիրույթի 5G- ն տարածում է 25-39 Գհց հաճախականություններով ալիքներ։ Այս տեսակի կապը հաճախ հասնում է ներբեռնման 1գիգաբիթ/վայրկյան (Gbit / վ) արագության, որը մոտավորապես կաբելային ինտերնետի արագության չափն է։ Այնուամենայնիվ բարձր հաճախություններով ալիքները ունեն փոքր երկարություն, ինչի պատճառով պահանջում են փոքր տարածքներ ընգրկող մեծաքանակ բջջային աշտարակներ։ Այս ալիքները նաև դժվարանում են անցնել որոշ տեսակի նյութերի միջով, ինչպիսիք են պատերը և պատուհանները։ Դրանց բարձր գնի պատճառով նախատեսվում է այդ բջիջները տեղակայել միայն խիտ քաղաքային միջավայրերում և մարդաշատ վայրերում, ինչպիսիք են մարզադաշտերը, մեծ այգիները և այլն։