Մասնակից:Gyurjinyan/Ավազարկղ2
From Wikipedia, the free encyclopedia
Վտանգված տեսակներ (անգլ.՝ Endangered species, EN) կենսաբանական տեսակներ, որոնք կանգնած են անհետացան վտանգի առջև՝ իրենց կրիտիկական քիչ թվաքանակի, կամ շրջակա միջավայրի որոշակի գործոնների պաճառով։ Ըստ Բնության պահպանության միջազգային կազմակերպության 2006 թվականի տվյալների կենսաբազմազանության 40%-ը համարվում է վտանգված[1]։ IUCN-ը հավաքում է տվյալներ բոլոր այն կենդանիների մասին, որոնք կանգնած են անետացման վտանգի առջև։ Նախկինում այդ մասին մարդիկ գրեթե չէին անհանգստանում՝ սպանելով այնքան կենդանիներ, որքան անհրաժեշտ էր կենդանիներից ստացված սննդի, մաշկի և այլ ռեսուրսների համար: Բնակչության և առևտրի աճի հետ մեկտեղ թիվն աճել է, ինչը մեկ անգամ չէ, որ հանգեցրել է որոշ տեսակների ոչնչացման։ Միայն 16-րդ դարի կեսերին մարդիկ սկսեցին անհանգստանալ, որ երբեմն որսորդական տարածքները դատարկ են, և հենց այդ ժամանակ սկսեցին ներդրվել որսի առաջին սահմանափակումները։ Սակայն նման արգելքը հետապնդում է մեկ այլ նպատակ՝ շարունակել որսը կենդանու թվաքանակի վերականգնումից հետո։
Առաջին անգամ 19-րդ դարի վերջին Եվրոպայում որոշ տեսակներ սկսեցին անհետանալ, բիզոնները գրեթե ոչնչացան, 1627թվականին տուր անհետացավ, իսկ 1918 թվականին նահետացավ թարպան։ Շատ երկրներում գործում են օրենքներ, որոնք ապահովում են այս տեսակների պաշտպանությունը, օրինակ՝ որսի արգելքը, հողերի զարգացման սահմանափակումը կամ արգելոցների ստեղծումը: Փաստորեն, ոչնչացման վտանգի տակ գտնվող միայն մի քանի տեսակներ են ստանում իրավական պաշտպանություն: Տեսակների մեծ մասը վերանում է կամ պոտենցիալ վերանում է ՝ առանց հասարակության արձագանք ստանալու:
Անցած 150 տարիների ընթացքում ոչնչացել են մեծ թվով տեսակներ: Ոչնչացման ներկայիս տեմպերը 10-ից 100 անգամ ավելի բարձր են, քան երկրի պատմության մեջ զանգվածային ոչնչացման նախորդ ժամանակաշրջաններից որևէ մեկը[2]: Եթե անհետացման այդ տեմպերը պահպանվեն կամ արագանան, ապա հաջորդ տասնամյակում անհետացող տեսակների թիվը կարող է հաշվարկվել միլիոններով։ Չնայած մարդկանց մեծամասնությունը պատրաստակամորեն արձագանքում է առանձին կաթնասունների կամ թռչունների ոչնչացման սպառնալիքին, բնապահպանական ամենակարևոր խնդիրը ամբողջ էկոհամակարգերի կայունության սպառնալիքն է, անի որ հիմնական տեսակները կարող են անհետանալ սննդային շղթայի որևէ մակարդակում։