Մասնակից:Gohar Piloyan/Ավազարկղ31
From Wikipedia, the free encyclopedia
Էլեն Կանգրու Պաո,(ծնվել է 1970 թվականին) ամերիկացի ներդրող և Ռեդիտ սոցիալական ցանցի նախկին ժամանակավոր գործադիր տնօրեն[1][2][3]։
Gohar Piloyan/Ավազարկղ31 |
---|
Էլեն Պաոն առաջին անգամ հայտնի դարձավ 2012 թվականին իր գործատու՝ Քլայներ Պերկինսի, ներդրումային կապիտալի ընկերության գենդերային խտրականության դեմ անհաջող հայց ներկայացնելով։ Էլեն Պաո շարունակում է ակտիվորեն քննադատել Սիլիկոնյան հովտում աշխատանքի ընդունման և առաջխաղացման պրակտիկան[4][5][6]։
2014 թվականին Էլեն Պաոն դարձավ Ռեդիտ սոցիալական ցանցի ժամանակավոր գործադիր տնօրեն[7]։ Այս ժամանակահատվածում կայքը արգելեց վրեժխնդրություն տարածել, և սոցիալական լրատվամիջոցների այլ կայքեր հետևեցին նրա օրինակին: 2015 թվականին ընկերության կողմից Էլեն Պաոյի պաշտոնավարման ընթացքում ընդունված այնպիսի որոշումներ, ինչպիսիք են Ռեդիտ սոցիալական ցանցի համայնքների վիճահարույց արգելլքները, վեճերի մեծ ալիք առաջացրեցին, որն ավարտվեց Էլենի հեռանալով: Նրա ստացած արձագանքը հակասություններ առաջացրեց ինչպես տեխնոլոգիական ոլորտում կանանց վերաբերմունքի, այնպես էլ կամավորների վրա հենվող ընկերությունում թափանցիկության անհրաժեշտության վերաբերյալ[8][9][10]։
Էլեն Պաոն, 2016 թվականից «Նախագիծը ներառում է» շահույթ չհետապնդող խորհրդատվական կազմակերպության համահիմնադիրն ու գործադիր տնօրենն է[11]։