Մասնակից:Badalyan Sergey/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգը (անգլ․՝ Breast cancer screening) անախտանիշ, էապես առողջ կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղի հավանական վաղ ախտորոշման նպատակով իրականացվող բժշկական մշտադիտարկում է։ Ենթադրվում է, որ վաղ ախտորոշումը բարելավում է հիվանդության ընթացքը։ Մշտադիտարկման բազմաթիվ թեստավորումներ են մշակվել` ներառյալ կրծքագեղձի ինքնազննումն ու կլինիկական զննումները, մամոգրաֆիան, գենետիկ մշտադիտարկումը, ուլտրաձայնային և մագնիսոռեզոնանսային հետազոտությունները։
Badalyan Sergey/Ավազարկղ |
---|
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/dd/Mammogram.jpg/640px-Mammogram.jpg)
Կրծքագեղձի կլինիկական զննում կամ ինքնազզնում նշանակում է շոշափել կրծքագեղձը՝ հնարավոր նորագոյացությունները բացահայտելու համար։ Ամեն դեպքում նման ուսումնասիրություն բժշկորեն խորհուրդ չի տրվում այն կանանց, ովքեր կրծքագեղձի քաղցկեղի զարգացման կոնկրետ ռիսկի տակ են։[1]
Մամոգրաֆիայով համընդհանուր մշտադիտարկումը (անգլ․՝ Universal screening) վիճարկելի է այն առումով, որ այն կարող է ոչ միայն չնվազեցնել բոլոր պատճառներից բխող մահացությունը, այլև վնասել բուժառուին՝ ոչ անհրաժեշտ բուժում և բժշկական անտեղի միջամտություններ իրականացնելու միջոցով։ Ազգային շատ կազմակերպություններ խորհուրդ են տալիս նման մշտադիտարկումներ իրականացնել տարեց կանանց շրջանում։ ԱՄՆ-ի կանխարգելիչ ծառայությունների աշխատանքային խումբը կրծքագեղձի քաղցկեղի միջին ռիսկի տակ գտնվող կանանց խորհուրդ է տալիս մամոգրաֆիկ մշտադիտարկում տարին երկու անգամ՝ 50-ից 74 տարեկանն ընկած ժամանակահատվածում[2]։ Ռիսկի այլ մակարդակներ ունեցող կանանց համար այս պահանջը տարբեր է՝ կախված, թե նրանք տարիքյին ինչ խմբին են պատկանում․ օրինակ՝ հնարավոր է մշտադիտարկման կարիք առհասարակ չլինի, կամ այն սկսել 40 տարեկանից վաղ հասակից[3][4]։ Բազմաթիվ այլ սարքավորումներ են հասանելի՝ տարեց կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղը թիրախավորելու համար, որն ապահովում է ավելի երկար ու որակյալ կյանք[5]։ Նման ուսումնասիրությունները կարող են իրականացվել մագնիսառեզոնանսային շերտագրության միջոցով, այնուամենայնիվ դեռ փաստեր չկան այդ ուղղությամբ[2][6]։
Վաղաժամ, ավելի խիստ ու հետևողական մշտադիտարկումներ ցուցված են կրծքագեղձի քաղցկեղի բարձր ռիսկ ունեցող կանանց։ Վերջիններիս թվին են դասվում նրանք, ովքեր ունեն BRCA գենի մուտացիա, կամ ժամանակին բուժվել են կրծքագեղձի քաղցկեղից, կամ նրանք, ում ընտանեկան պատմության մեջ արձանագրված են կրծքագեղձի և ձվարանի քաղցկեղի դեպքեր։
Մշտադիտարկման ժամանակ անոմալ գոյացություններ հայտնաբերելու դեպքում իրականացվում է հետագա հետազոտություն՝ վիրաբուժական միջամտությամբ կասկածելի հյուսվածքից մի հատված հեռացնելով և կենսազզնում իրականացնելով։ Կենսազզնման ասեղի ընթացքը միջամտության ժամանակ հետևում են ուլտրաձայնային պատկերի միջոցով։ Մագինսառեզոնանսային պատկերն օգտագործվում է բուժման համար։ Հատկանշական է, որ վերջինս առողջ կանանց շրջանում մշտադիտարկման մեթոդ չի համարվում։