Մասնակից:Ashugh22/Ավազարկղ 1
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսուա Մորիս Ադրիան Մարի Միտտերան (фр. François Maurice Adrien Marie Mitterrand) (26 հոկտեմբերի 1916 թվական, Ժարնակ, դեպարտամենտ Շարանտա, - 8 հունվարի 1996 թվական, Փարիզ )- ֆրանսիացի քաղաքական գործիչ , սոցիալիստական շարժման առաջնորդներից մեկը, 1981 թվականից մինչև 1995 թվականը Ֆրանսիայի նախագահ: Նրա 14-ամյա նախագահությունը (երկժամկետ յոթ տարի)- ամենատևականն է ֆրանսիայի պատմության մեջ: Նախագահական իր ժամկետի սկզբում Միտտերանը ցրում էր խորհրդարանը և հայտարարում էր վաղաժամկետ ընտրություններ, որպեսզի առաջին հինգ տարվա նախագահական ընտրություններում ունենա խորհրդարանական մեծամասնություն, և դրանից հետո երկու անգամն ել նրա կուսակցությունը պարտվեց հաջորդ ընտրություններում, որի պատճառով վերջին երկու տարում երկու ժամկետներում Միտտերանը ստիպված էր հաշտվել պահպանողական վարչապետների հետ:
Միտտերանը եղել է 20-րդ դարի ամենածեր Ֆրանսիայի նախագահը (նա եղել է 78 տարեկան և 7 ամսեկան,երբ նա լքեց նախագահական պաշտոնը) և ամենից քիչը ապրեց բոլոր նախագահներից պաշտոնից հեռանալուց հետո (236 օր): Իր մահից քիչ առաջ ,1995 թվականի մայիսին Միտտերանը ժամանեց Մոսկվա Հայրենական Մեծ պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի 50-ամյակը նշելու համար: