Մասնակից:Armine Harutyunyan1/Ավազարկղ4
From Wikipedia, the free encyclopedia
Յորքի Սուրբ Պետրոսի տաճար (անգլ.՝ Cathedral and Metropolitical Church of Saint Peter in York, York Minster), եկեղեցի Մեծ Բրիտանիայի Յորք քաղաքում։ Հայտնի է որպես Յորքի Մայր տաճար: Հյուսիսային Եվրոպայի խոշորագույններից տաճարներից մեկն է: Սուրբ Պետրոսի տաճարը համարվում է Յորքի արքեպիսկոպոսական նստավայրը, Անգլիական եկեղեցու երկրորդ բարձրագույն գրասենյակը, և Յորքի թեմի և Յորք նահանգի մայր տաճարը[1]: Տաճարն ունի ատենապետ և եկեղեցական խորհուրդ: «Minster» կոչումը վերագրվում է Անգլո-սաքսոնական ժամանակաշրջանում ստեղծված եկեղեցիներին` որպես միսիոներական ուսուցողական եկեղեցիներ, և այժմ պատվավոր կոչում է համարվում[2]:
Armine Harutyunyan1/Ավազարկղ4 | |
---|---|
Հիմնական տվյալներ |
Տաճարի նավը, ժողովատունն ու տրանսեպտները կառուցվել են գոթական ճարտարապետական ոճով։ Նավն իր մեջ ներառում է արևմտյան պատուհանը, որը կառուցվել է 1338 թվականին, իսկ արևելյան ծայրամասի Տիրամոր կապելլայում գտվում է Մեծ Արևելյան պատուհանը, որի կառուցումն ավարտվել է 1408 թվականին։ Վերջինս ամենամեծ միջնադարյան վիտրաժային պատուհանն է աշխարհում: Հյուսիսային տրանսեպտում Հինգ քույրերի տիգաձև պատուհանն է, որի յուրաքանչյուր պատուհանն ունի 16,3 մ բարձրություն[3]: Հարավային տրանսպետը ներառում է վարդակ պատուհան, իսկ Արևմտյան պատուհանն ունի սրտաձև դիզայն և հայտնի է որպես «Յորքշիրի սիրտ»: