Մասնակից:ArdaMard/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Վիտամին B12 դեֆիցիտաին սակավարյունությունը, որի տեսակ է չարորակ անեմիան[1], հիվանդություն է ,որի ժամանակ խանգառվում է էրիթրոցիտների առաջացումը՝ վիտամին B12-ի դեֆիցիտի պատճառով[2]: Հիվանդության առաջին ախտանիշը հաճախ գերհոգնածությունն է[3]: Կարող են նաեւ առաջանալ մակերեսային շնչառություն, գունատություն, կրծքավանդակի ցավ, ձեռքերի եւ ոտքերի անզգայություն, հավասարակշռության խախտում, հարթ կարմիր լեզու, ռեֆլեքսների խանգառում, դեպրեսիա եւ մոլորվածության ու շփոթության վիճակ[3]: Բուժման բացակայության դեպքում, այս ախտանշանները կարող են դառնալ մշտական[2]: Չարորակ անեմիան առաջանում է Կասլիի ներքին գործոնի բացակայության դեպքում[2], որն էլ իր հերթին առաջանում է աուտոիմուն խնդիրների պատճառով, երբ այդ գործոնը արտադրող ստամոքսային բջիջները սկսվում են քայքայվել[4]: Կասլիի ներքին գործոնի միջոցով ներծծվում է սննդի միջոցով ընդունված վիտամին B12-ը: Չարորակ անեմիա նաեւ կարող է առաջանալ սննդի հետ ոչ բավարար վիտամին B12-ի ընդունման պատճառով (օրինակ վեգան սննդակարգի դեպքում), գլյուտենի ինտոլերանտության դեպքում կամ մարսողական ուղում պարազիտային երիզորդի առկայության դեպքում: Հիվանդությունը ախտորոշվում է արյան կամ ոսկրածուծի հետազոտությունների միջոցով[5]: Արյունը հետազոտելուց, հայտնաբերվում են ցածր քանակությամբ, բայց մեծ չափերով հասուն էրիթրոցիտներ[4], ցածր քանակությամբ երիտասարդ էրիթրոցիտներ, վիտամին B12-ի ցածր քանակ եւ Կասլիի ներքին գործոնի հակամարմիններ: [5] Չարորակ անեմիան կանխարգելելի չի[6], բայց վիտամին B12-ի դեֆիցիտը կարելի է կանխարգելել ճիշտ սննդակարգի միջոցով կամ վիտամին B12-ի հավելումներ ընդունելուց [6]: Չարորակ անեմիան հեշտորեն բուժվում է վիտամին B12-ի ներարկումների եւ հավելումների միջոցով[7]: Եթե դիտվում են սուր ախտանշաններ, բուժումները նշանակվում են ամբողջ կյանքի ընթացքում:[8] Աուտոիմուն խնդիրներից առաջացող չարորակ անեմիան դիտվում է բնակչության 0.1%-ի մոտ[9], մինչդեռ կանանց մոտ ավելի հաճախ է հանդիպում քան տղամարդկանց[10]: Արդյունավետ բուժման դեպքում, հիվանդների մեծ մասը ունակ են վարելու նորմալ կյանք[2]: Որովհետեւ այս հիվանդությունը փոխկապված է ստամոքսի քաղցկեղի զարգացման հետ, այս հիվանդությամբ տառապողներին ցուցադրվում է կատարել հաճախակի ստուգումներ[11]: