Մասնակից:AramAmiraghyan/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Մեծ Արալի ծով (Մեծ Արալ), բնաղաջրային լճերի համակարգ նախկին Արալի ծովի` 1989 թվականին վերջինիս չորացման արդյունքում ձևավորված ավազանում։ 2001 թ. Մեծ Արալի ծովը բաժանվել է արևելյան և արևմտյան մասերի, որոնք միավորվում էին ծովի մակարդակից 34 մ բարձրության վրա գտնվող Ուզուն-Արալ նեղ վտակով[1]։ Ջրի հոսքի սկզբնական ուղղվածությունը` արևելքից արևմուտք, սակայն ամուդարիական ջրերի լիճ մուտքի դադարեցումից հետո փոխարինվեց հակառակով[1]։ Մեծ Արալի ծովի արևմտյան մասի մակերեսը պահպանվում է 3500-3800 կմ² շրջանում, միջին խորությունը`14-15 մ, առավելագույնը` 37-40 մ[2]։ Ծովի արևմտյան հատվածը մի փոքր լցվում է գրունտային ջրերով, որը զգալիորեն դանդաղեցնում է նրա չորացումը[3]։ Ստորգետնյա ջրերը տալիս են վտակ, որը հավասար է տարեկան միջինում 2 կմ³ ջրի[2]։ Համեմատաբար խոնավ տարիներին Արևելյան ծովը մասնակի վերականգնվում է, սակայն գետերում ջրհեղեղների ավարտին արագ անհետանում է` արևմտյան մասում ջրի արտահոսքի և մանրացած աղակալած հողերի մեծ տարածքում ջրի գոլորշիացման պատճառով: