Մասնակից:Arakelyan Ruzanna/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրենկ Լլոյդ Ռայթ () ամերիկացի ճարտարապետ, դիզայներ, գրող և մանկավարժ, ով նախագծել է ավելի քան 1000 կառույց, որից 532-ի շինարարությունը հասցվել է իր ավարտին։ Ռայթը հավատացած էր, որ նախագծվող կառույցները ներդաշնակություն էին ապահովում մարդկության և շրջակա միջավայրի միջև։ Այս փիլիսոփայությունը նա կոչում էր օրգանական ճարտարապետություն։ Այս փիլիսոփայությունը լավագույնս մարմնավորված է իր նախագծած «Տուն ջրվեժի վրա» կառույցում, որն էլ անվանվել է «բոլոր ժամանակների ամերիկյան ճարտարապետության լավագույն աշխատանք»[1]։ Իր ստեղծագործական կյանքը տևել է ավելի քան 70 տարի։
Arakelyan Ruzanna/Ավազարկղ |
---|
Ռայթը՝ «Պրերիայի դպրոց» կոչվող ճարտարապետական շարժման պիոներն էր։ Նա նաև զարգացրել է «Յուսոնիան տան» հիմնադրույթները Բրոդեքր քաղաքում, ինչպես նաև քաղաքաշինության իր ուրույն հայեցակարգը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Բացի տներից Ռայթը նաև ստեղծել է ինքնատիպ և նորարարկան գրասենյակների, եկեղեցիների, դպրոցների, երկնաքերերի, հյուրանոցների, թանգարանների և այլ կառույցների նախագծեր։ Հաճախ նախագծել է նաև կառույցների ներքին ձևավորման տարրերը, ինչպես նաև կահույքն ու վիտրաժը։ Ռայթը հեղինակել է 20 գիրք և բազմաթիվ հոդվածներ, հայտնի դասախոս է եղել Միացյալ Նահանգներում և Եվրոպայում։ 1991 թվականին ճարտարապետների ամերիկյան ինստիտուտը նրան ճանաչել է, որպես «բոլոր ժամանակների ամերիկյան մեծագույն ճարտարապետ»[1]։
Նրա գունագեղ անձնական կյանքը միշտ ուշադրության կենտրոնում էր՝ հատկապես, առաջին կնոջը՝ Քեթրին Լիի «Քիթթի» Տոբին՝ Մամահ Բորթվիչ Չեյնիի համար թողնելը, 1914 թվականին Թալեսինի կալվածքում սպանությունները, բուռն ամուսնությունը իր երկրորդ կնոջ՝ Միրիամ Նոելի հետ և իր հարաբերությունները Օլգա (Օլգիվաննա) Լազովիչ Հենզենբերգի հետ, ով 1982 թվականին դարձավ Ռայթի երրորդ կինը։