Մասնակից:Anoush Gevorgyan/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Շոկոլադ, սովորական քաղցրավենիք, շագանակագույն ուտելիք՝ պատրաստված աղացած կակաոյի սերմերից: Այն պատրաստվում է հեղուկիի, մածուկիի կամ սալիկի տեսքով: Նաև օգտագործվում է որպես այլ սննդամթերքի համային բաղադրիչ: Շոկոլադի օգտագործման մասին են վկայում Չէքսերի (Մեքսիկա) կողմից մ.թ.ա. 1900 թվականին պատսրաստված շոկոլադե խմիչքները[1] [2]: Մեզոամերիկացիներից շատերը, այդ թվում մայաներն ու ացտեկները, պատրաստել են շոկոլադե խմիչքներ[3]: «Շոկոլադ» բառը առաջացել է դասական նահուելլյան chocolâtl բառից[4]:
Կակաոյի ծառի սերմերը ունեն բավականին դառը համ. հոտի բարելավման համար պետք է ֆերմենտացնել: Ֆերմենտացվելուց հետո հատիկները չորացնում են, մաքրում և աղում: Կեղևը հեռացվում է կակաոյի նիբրեր ստանալու համար, որից հետագայում ստանում են կակաոյի պինդ զանգվածը՝ մաքուր շոկոլադը: Երբ կակաոյի զանգվածը հեղուկացվում է ջեռուցմամբ, ստացվում է շոկոլադի լիկյոր: Լիկյորը նույնպես կարող է սառեցվել և վերամշակվել՝ առաջացնելով երկու բաղադրիչ՝ կակաոյի մածուկներ և կակաոյի յուղ: Եփվող շոկոլադը, որը կոչվում է դառը շոկոլադ, պարունակում է տարբեր չափերով, առանց շաքարի հավելման կակաոյի մածուկներ և կակաոյի յուղեր: Եփվող կակաոյի փոշին, որը ավելի շատ մանրաթել է պարունակում, քան կակաոյի յուղը, կարող է մշակվել հացահատիկային կակաոյի արտադրությամբ: Շոկոլադի մեծ մասը այսօր սպառվում է քաղցր շոկոլադի, կակաոյի մածուցիկների, կակաոյի յուղի կամ ավելացված բուսական յուղերի և շաքարի համադրության ձևով: Կաթնային շոկոլադը քաղցր շոկոլադ է, որը պարունակում է կաթի փոշի կամ խտացրած կաթ: Սպիտակ շոկոլադը պարունակում է կակաոյի կարագ, շաքարավազ և կաթ, բայց ոչ մաքուր շոկոլադ:
Շոկոլադը ամենատարածված ուտեստներից մեկն է, որն օգտագործվում է տորթերի, պուդինգների, մուսսերի և շոկոլադե բլիթների պատրաստության մեջ: Շատ կոնֆետներ շոկոլադից են կամ պատված են շոկոլադով, շոկոլադե սալիկները կամ շոկոլադապատ կոնֆետները ուտում են որպես նախուտեստ: Շոկոլադե տարաձև նվերները (օրինակ` ձվերը, սրտերը, մետաղադրամները) ավանդական են արևմտյան որոշ տոների, այդ թվում Սուրբ Ծննդյան, Զատկի, Վալենտինի օրվա և Խանուկայի տոների ժամանակ: Շոկոլադը նաև օգտագործվում է սառը և տաք խմիչքներում, ինչպիսիք են շոկոլադե կաթը և տաք շոկոլադը, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքներում, օրինակ՝ կակաոյի կրեմը (creme de cacao):
Թեև կակաոն ստեղծվել է Ամերիկայում, Արւմտյան Աֆրիկայի երկրներում, մասնավորապես՝ Կոտ դ'Իվուարը և Գանան 21-րդ դարում կակաոյի առաջատար արտադրողներն են, որոնք կազմում են համաշխարհային կակաոյի մատակարարման մոտ 60% -ը:
Արևմտյան Աֆրիկայում կակաոյի գյուղատնտեսության մեջ ներգրավված մոտ երկու միլիոն երեխաների ստրկությունը և թրաֆիքինգը 2018 թվականին մեծ մտահոգության տեղիք է տվել[5][6]: Այնուամենայնիվ, երեխաների համար պայմանների բարելավման միջազգային փորձերը ձախողվել են աղքատության, դպրոցների բացակայության, համաշխարհային կակաոյի պահանջարկի ավելացման, կակաոյի ավելի ինտենսիվ գյուղատնտեսության և երեխաների աշխատանքի շարունակական շահագործման պատճառով[5]: