Մասնակից:Annstephany96/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Մշակույթ (/ˈkʌltʃər/), մարդկային հասարակության մեջ սոցիալական վարքագիծն ու կարգերն են: Մշակույթը համարվում է մարդաբանության կենտրոնական կոնցեպտը, որն իր մեջ է ներառում երևույթների շղթան, որը փոխանցվում է մարդկային հասարակությունների սոցիալական ուսումնասիրության միջոցով: Մշակութային ընդհանրություններ կան բոլոր մարդկային հասարակություններում. ընդհանրությունները հանդիպում են այնպիսի արտահայտչական ձևերում ինչպիսիք են արվետսը, երաժշտությունը, պարարվետսը, ծեսերը, կրոնը և այնպիսի տեխնոլոգիաներ ինչպիսիք են տարբեր սարքավորումների օգտագործման ձևերը, կերակուրի պատրաստման եղանակները, կացարանը և հագուստը: Նյութական մշակույթի կոնցեպտը վերաբերում է մշակույթի ֆիզիկական արտահայտմանը, որը ներառում է տեխնոլոգիաները, ճարտարապետությունը և արվեստը, մինչդեռ ոչ նյութական մշակույթի մեջ են մտնում հասարակական կառուցվածքի սկզբունքները (ներառյալ քաղաքական կառուցվածքի և սոցիալական հաստատությունների գործունեությունը), առասպելաբանությունը, փիլիսոփայությունը, գրականությունը (և' գրավոր և' բանավոր) և գիտությունը, որն ընդգրկում է հասարակության մշակութային ոչ նյութական ժառանգությունը[1]:
Հասարակական գիտություններում մշակույթի մի իմաստը որպես անհատի հատկանիշ համարվում է այն, թե ինչ մակարդակի զարգացվածություն ունի մարդը արվեստի, գիտության, կրթության և վարվելակերպի հարցում: Մշակութային զարգացվածության մակարդակը երբեմն դիտարկվում է` տարբերելու համար քաղաքակրթությունները պակաս բարդ հասարակություններից: Նման ստորակարգային հեռանկարները հանդիպում են դասակարգի վրա հիմնված տարբերություններում բարձր հասարակական էլիտայի մշակույթի և ցածր խավի ներկայացուցիչների ցածր մշակույթի, հանրաճանաչ մշակույթի կամ ժողովրդական մշակույթի միջև, որը տարբերվում է մշակութային մայրաքաղաք տարբեր խավերի մուտքով: Հասարակ լեզվով ասած, մշակույթը հաճախ վերաբերում է հատուկ խորհրդանշական ցուցիչ իրերին, որոնք օգտագործվում են էթնիկ խմբերի կողմից` տարբերվելու տեսանելիորեն`մարմնի կառուցվածքով, հագուստով կամ զարդեղենով: Զանգվածային մշակույթը վերաբերում է սպառողական մշակույթի ձևեր` զանգվածային արտադրանք և զանգվածային լրատվամիջոցին, որոնք ի հայտ են եկել 20-րդ դարին: Փիլիսոփայուփյան որոծ դպրոցներ ինչպիսիք ենք մարկսիզմը և քննադատական տեսությունը, ապացուցում են, որ մշակույթը հաճախ օգտագործվել է քաղաքական էլիտայի կողմից` կառավարելու ցածր խավի ներկայացուցիչներին և ստեղծելու կեղծ գիտակցություն, և նման դեպքերը սովորական են մշակութաբանության գիտակարգում: Ավելի լայն հասարակական գիտություններում մշակութային մատերիալիզմի տեսական տեսանկյունը ենթադրում է, որ մարդկանց խորհրդանշական մշակույթը ծնվում է մարդու կյանքի նյութական պայմաններից, երբ մարդիկ ստեղծում են ֆիզիկական գոյատևման պայմանները, և որ մշակույթի հիմքը զարգացած կենսաբանական դասավորության մեջ է:
Որպես հաշվելի գոյական, <<մշակույթը>> սովորույթների, ավանդույթների, հասարակության կամ համայնքի`էթնիկ խմբի կամ որևէ ազգի արժեքների հավաքակազմ է: Մշակույթը ժամանակի ընթքացքում ձեռք բերված գիտելիքների հավաքակազմ է: Այս իմաստով բազմամշակութայնությունը (multiculturalism) արժևորում է մոոլորակի տարբեր մշակույթների տեր բնակիչների միջև խաղաղ գոյակցությունը և փոխադարձ հարգանքը: Երբեմն <<մշակույթ>> բառը օգտագործվում է որևէ հասարակական ենթախմբի, ենթամշակույթի (subculture), կոնտրմշակույթի (counterculture) գործունեությունը բնութագրելու նպատակով: Մշակութային մարդաբանության շրջանակներում մշակութային րելատիվիզմի/հարաբերականության գաղափարախոսությունը և վերլուծական ելման դրությունը ենթադրում էն, որ մշակույթները չեն կարող հեշտությամբ բաժանվել աստիճանների կամ գնահատվել, քանի որ ցանկացած գնահատում պետք է տվյալ մշակույթի արժեհամակարգի սահմաններում լինի: