Մասնակից:Anna Chilingaryan/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Կանայք կառավարությունում, ժամանակակից դարաշրջանի աշխարհի շատ երկրներում հիմնականում թերգնահատված են։ Այս երկրներից մեծ մասում կանայք ունեցել են անհամաչափ հնարավորություններ հասարակական գործունեության մեջ՝ մասնավորապես քաղաքացիական իրավունքների, կառավարության մեջ և այլ հաստատություններում աշխատելու գործում[1]։ Պատմական այս միտումը ներկայումս ևս գոյություն ունի, չնայած այն հանգամանքին, որ կանանց՝ երկրի կամ կառավարության ղեկավար պաշտոններում ընտրվելու աճ է նկատվում[2][3]։
2018 դեկտեմբերին կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվում է, որ աշխարհի մակարդակով կառավարությունում կանանց մասնակցության տոկոսը կազմում է 24․1%[4]։ 2013 թվականին բոլոր ազգերի զեկավարների մեջ կանանց թիվը կազմում էր 8%, որից 2%-ը պատկանում էր բոլոր նախագահական պաշտոններին։ Հետագայում բոլոր կին վարչապետների և նախագահների 75%–ը պաշտոններ են զբաղեցնում վերջին երկու տասնամյակներում։ Մի շարք երկրներ ուսումնասիրում են կառավարության բոլոր պաշտոններում՝ տեղական կառավարումից մինչև պետական բարձր մակարակ՝ կանանց մասնակցության տոկոսի հնարավոր աճը։ Այնուամենայնիվ մեր օրերում գնալով ավելի ու ավելի շատ կանայք են ղեկավար պաշտոններում հավակնում։