Մասնակից:Ani Abgaryan/Ավազարկղ1
From Wikipedia, the free encyclopedia
Ֆուգերը (Գերմաներեն արտասանություն՝ [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈfʊɡɐ]]]) գերմանական տոհմ է, որը պատմականորեն եղել է եվրոպացի բանկիրների նշանավոր խումբ. նրանք եղել են տասնհինգերորդ և տասնվեցերորդ դարերի Աուգսբուրգի առևտրական պատրիարքության անդամներ, միջազգային առևտրային բանկիրներ և վենչուրային կապիտալիստներ: Վելզերի ընտանիքի հետ մեկտեղ ֆուգեր ընտանիքը տասնվեցերորդ դարում վերահսկում էր եվրոպական տնտեսության մեծ մասը և հսկայական հարստություն էր կուտակել: Ֆուգերները գրեթե մենաշնորհ ունեին պղնձի եվրոպական շուկայում։
Ani Abgaryan/Ավազարկղ1 |
---|
Այս բանկային գործով զբաղվող ընտանիքը փոխարինեց Մեդիչի ընտանիքին, որը Վերածննդի դարաշրջանում ազդեցություն ունեցավ ամբողջ Եվրոպայի վրա: Ֆուգերները վերցրեցին Մեդիչիների շատ ակտիվներ և մաև նրանց քաղաքական ուժն ու ազդեցությունը: Նրանք սերտորեն կապված էին Հաբսբուրգների տան հետ, որի համաշխարհային իշխանության գալը նրանք էին ֆինանսավորում։ Ի տարբերություն իրենց հայրենի քաղաքի քաղաքացիների և գերմանական ազատ կայսերական քաղաքների այլ առևտրական հայրապետների, ինչպիսիք են Թուխերը, նրանք երբեք չեն ընդունել լյութերականություն, ինչպես ներկայացված է Աուգսբուրգի խոստովանության մեջ, այլ մնացել են Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ և, հետևաբար, մոտ են Հաբսբուրգների կայսրերին[1]։
Յակոբ Ֆուգերը «Հարուստը» բարձրացավ Սրբազան Հռոմեական կայսրության ազնվականության մեջ 1511 թվականի մայիսին և ստանձնեց Կիրխբերգի և Վայսենհորնի կայսերական կոմս տիտղոսը 1514 թվականին։ Այսօր նա համարվում է աշխարհում երբևէ ապրած ամենահարուստ մարդկանցից մեկը, որի զուտ կարողությունը ճշգրտված է ՀՆԱ-ով ՝ ավելի քան 400 միլիարդ դոլար, ինչը կազմում է այն ժամանակվա Եվրոպայի ընդհանուր ՀՆԱ-ի մոտավորապես 2% - ը: Մինչ 1657 թվականին ընկերությունը լուծարվեց՝ Ֆուգերները մնացին հարուստ հողատերեր և կառավարեցին Կիրխբերգ և Վայսենհորն շրջանները։ Բաբենհաուզենի ճյուղը դարձավ սրբազան Հռոմեական կայսրության իշխաններ 1803 թվականին, մինչդեռ ընտանիքի Գլյոտի ճյուղը դարձավ Բավարիայի արքայազններ 1914 թվականին։