Մասնակից:Ani Abgaryan/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Չիլի սոուս և մածուկ, համային հավելումներ, որոնք պատրաստված են չիլի պղպեղով:
Չիլի սոուսը լինում է կծու, քաղցր, կամ էլ երկուսի համադրությամբ, ուստի այն կարող է կծու սոուսից տարբերվել շատ քաղցր կամ մեղմ համային բազմազանությամբ, որոնք սովորաբար բացակայում են կծու սոուսներում[1][2], չիլի սոուսի մի շարք տեսակներ իրենց պատրաստման մեջ ներառում են շաքարավազ, ինչպիսիք են թայլանդական քաղցր չիլի սոուսը և ֆիլիպինյան ագրե դուլչեն, որը քաղցրություն է հաղորդում համին[3][4][5], երբեմն, որպես հիմնական բաղադրիչ, չիլիի սոուսները պատրաստվում են կարմիր լոլիկով: Չիլիի շատ սոուսներ կարող են ավելի խիտ և մածուցիկ լինել, համեմատած կծու սոուսների հետ:
Չիլի մածուկը սովորաբար այն մածուկն է լինում, որի հիմնական բաղադրիչը չիլի պղպեղն է: Օգտագործվում է որպես և՛ խոհարարական բաղադրիչ, և՛ համեմունք ուտեստը պատրաստելու համար: Որոշ պղպեղներ պատրաստվում են լոբով, ինչպես չինական դաբանջյանը, իսկ որոշներն էլ պատրաստվում են մանրացված ֆերմենտացված լոբով, ինչպես կորեական գոչուջանգը: Չիլի մածուկի տարածաշրջանային, ինչպես նաև նույն խոհանոցի շրջանակներում տարբեր տեսակներ կան:
Չիլիի սոուսներն ու մածուկները կարող են օգտագործվել որպես թանձրուկ՝ ուտելիքը թաթախելու, խոհարարական տեսք հաղորդելու, կամ էլ մարինատացնելու համար[4][6], չիլիի սոուսի և մածուկի զանգվածային արտադրության բազմաթիվ առևտրային տեսակներ կան: