Մասնակից:Angela hovhannisyan/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Դասական ճարտարապետություն՝ ճարտարապետություն, որը քիչ թե շատ, առաջանում է անտիկ աշխարհի հունական և հռոմեական ճարտարապետության սկզբունքներից, երբեմն ավելի կոնկրետ` հռոմեացի ճարտարապետ Վիտրուվիուսի գործերից [1] [2]: Հավանաբար դասական ճարտարապետության տարբեր ոճեր գոյություն են ունեցել դեռևս կարոլինգյան վերածննդի ժամանակներից[3], և հատկապես իտալական վերածննդից ի վեր: Թեև ճարտարապետության դասական ոճերը կարող են շատ տարբեր լինել, միևնույնն է, ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ դրանք բոլորն էլ օգտվում են դեկորատիվ և կառուցողական տարրերի ընդհանուր «բառարանից» [4] [5][6]: Արևմուտքի մեծ մասում տարբեր դասական ճարտարապետական ոճեր գերակշռել են ճարտարապետության պատմության մեջ` վերածննդից սկսած մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը, թեև այն մինչ օրս շարունակում է ոգեշնչել շատ ճարտարապետների:
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/cf/Serlio_5_orders_peake.png/640px-Serlio_5_orders_peake.png)
«Դասական ճարտարապետություն» տերմինը վերաբերվում է նաև ցանկացած ոճի ճարտարապետության, որը վերածվել է նուրբ ճոխության, ինչպիսիք են օրինակ` դասական չինական ճարտարապետությունը կամ Մայաների դասական ճարտարապետությունը: Այն նաև կարող է վերաբերվել ցանկացած ճարտարապետության, որն իր մեջ ներառում է դասական գեղագիտական փիլիսոփայություն: Այս տերմինը կարող է տարբեր կերպ օգտագործվել «ավանդական-ից» մինչև «ժողովրդական ճարտարապետություն», չնայած, որ այն կարող է դրա հետ կիսել հիմքում ընկած աքսիոմները:
Ժամանակակից շենքերի համար, որոնք հետևում են վավերական դասական սկզբունքներին, երբեմն օգտագործվում է նոր դասական ճարտարապետություն տերմիը: