Մասնակից:Anahit Vahrami/Ավազարկղ2
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսիս Կարել (ֆրանսերեն՝ ; հունիսի 28, 1873 – նոյեմբերի 5, 1944) ֆրանսիացի վիրաբույժ և կենսաբան էր, ով իր գիտական կարիերայի մեծ մասն անցկացրել է Միացյալ Նահանգներում։ Նա արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում 1912 թվականին՝ անոթային կարի առաջավոր տեխնիկայի համար։ Նա հորինեց առաջին պերֆուզիոն պոմպը Չարլզ Լինդբերգի հետ, որը բացեց օրգանների փոխպատվաստման ճանապարհը: Կարելը նաև ռահվիրա էր հյուսվածքների կուլտուրայի, տրանսպլանտոլոգիայի և կրծքային վիրաբուժության ոլորտում: Նա հայտնի է Վիշի Ֆրանսիայում էվգենիկ քաղաքականության իրականացման գործում իր առաջատար դերով:[1][2][3][4]
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4e/Alexis_Carrel_%281912%29.jpg/640px-Alexis_Carrel_%281912%29.jpg)