Մասնակից:Adrien8/Եզեկիա-Հուդայի թագավոր
From Wikipedia, the free encyclopedia
Եզեկիա(մ.թ.ա. մոտ 741-687 թթ.),Հուդա-Հարավային թագավորության 13-րդ թագավորը (մ.թ.ա. մոտ 729(Աքազի հետ համատեղ, մ.թ.ա. մոտ 716-ից միանձնյա)-687թթ.), Աքազ թագավորի և Զաքարիայի դուստր Աբիի որդին։ Գահ է բարձրացել 25 տարեկանում,կառավարելով 29 տարի։ Իր կառավարման սկզբում Եզեկիան անց է կացնում կրոնական ծավալուն բարեփոխումներ,ոչնչացնում է կռապաշտական կենտրոնները,անգամ Մովսեսի շինած պղնձե օձը և վերականգնում Եհովա Աստծո պաշտամունքը,արգելում օտար աստվածների պաշտամունքը։ Եզեկիան պարտության է մանտում փղշտացիներին,վերսկսում հրեաների Զատիկի տոնակատարությունը։ Վերջինիս մասնակցելու են հրավիրվում Իսրայելի 10 ցեղերը,սակայն ներկայանում են ընդամանը մի քանի մարդ Ասերի,Զաբուղոնի և Մանասեի ցեղերից։ Այնուամենայնիվ Զատիկը տոնվում է մեծ շուքով և մեծ ուրախությամբ։ Աստվածաշնչում Եզեկիան նկարագրված է,որպես մեծ ու բարի թագավոր։