Մասնակից:Օֆելյա Հակոբյան/Ավազարկղ/հոգևորություն
From Wikipedia, the free encyclopedia
Հոգևորություն (ոգեղենություն), նշանակությունը զարգացել և տարածվել է ժամանակի ընթացքում, և զանազան իմաստներ կարելի է գտնել միմյանց կողքին[1][2][3]: Սովորաբար հոգևորությունը վերաբերում է մարդու հոգևոր վերակազմավորման գործընթացին վերականգնելու մարդու սկզբնական ձևը, որն ուղղված է առ Աստված[4], օրինակ՝ այս ճանապարհով անցել են կրոնների հիմնադիրները և սուրբ գրերը։ Հասկացությունը օգտագործվել է վաղ քրիստոնեության մեջ՝ նկատի ունենալով դեպի Սուրբ Հոգին[5] տանող կյանքը և ընդլայնվել ուշ միջնադարում՝ ներառելով կյանքի մտավոր ոլորտները[6][7]: Մեր ժամանակներում հասկացությունը օգտագործվում է և՛ կրոնական ավանդույթներում[8], և՛ ավելի լայն շրջանակներում՝ ներառյալ մի շարք էզոթերիկ և կրոնական ավանդույթներ: Ներկայումս հասկացությունը մեծապես վերաբերում է սուրբ հարթությանը[9] և «ամենախորը արժեքներին ու իմաստությանը, որոնցով մարդիկ ապրում են»[10][11], հաճախ կրոնական հաստատություններից անջատ[5]: Սա կարող է ներառել հավատք գերբնական ուժերի նկատմամբ, որը սովորաբար տեսանելի չէ[12], անձնային աճ[13], վերջնական կամ սուրբ առաքելության[14] որոնում, հոգևոր փորձառություն[15] կամ հանդիպում սեփական «ներքին հարթության» հետ[16]: