Մասնակից:Տա Թև Ավագյան/Ավազարկղ2
From Wikipedia, the free encyclopedia
Քուինսի Դելայթ Ջոնս կրտսերը (անգլ.՝ Quincy Delight Jones Jr.) ամերիկացի ձայնագրող պրոդյուսեր, երգահան, կոմպոզիտոր, գործիքավորող և կինոյի ու հեռուստատեսության պրոդյուսեր[1]։ Նրա կարիերան տևում է ավելի քան 70 տարի, 80 անվանակարգերից շահել է 28 Գրեմմի մրցանակ[2] և Գրեմմի լեգենդի մրցանակ՝ 1992 թվականին։
![]() |
---|
Ջոնսը հայտնի դարձավ 1950-ական թվականներին՝ որպես ջազային գործիքավորող և դիրիժոր, նախքան փոփ երաժշտության և ֆիլմերի երաժշտության վրա աշխատելը։ Նա հեշտությամբ տեղաշարժվում էր ժանրերի միջև՝ 1960-ական թվականների սկզբին ստեղծելով փոփ-հիթային ձայնագրություններ Լեսլի Գորի համար (ներառյալ It's My Party-ը) և ծառայելով որպես գործիքավորող և դիրիժոր ջազ արտիստներ Ֆրենկ Սինատրայի և Քաունթ Բեյսիի մի քանի համագործակցությունների համար։ 1968 թվականին Ջոնսը դարձավ առաջին աֆրոամերիկացին, ով առաջադրվեց Օսկար մրցանակի՝ լավագույն օրիգինալ երգ անվանակարգում՝ ,,The Eyes of Love,, ,,Banning,, ֆիլմից։ Ջոնսը նաև առաջադրվել է Օսկար մրցանակի լավագույն օրիգինալ հատուկ երաժշտություն անվանակարգում՝ 1967 թվականին նկարահանված ,,Cold Blood,, ֆիլմում իր աշխատանքի համար, ինչը նրան դարձրեց առաջին աֆրոամերիկացին, ով նույն տարում երկու անգամ առաջադրվել է Օսկար մրցանակի։ Ջոնսը թողարկել է փոփ աստղ Մայքլ Ջեքսոնի երեք ամենահաջող ալբոմները՝ Off the Wall (1979), Thriller (1982) և Bad (1987): 1985 թվականին Ջոնսը գրեց և ղեկավարեց We are the World բարեգործական երգը, որը միջոցներ էր հավաքում Եթովպիայում սովի զոհերի համար[3]։
1971 թվականին Ջոնսը դարձավ առաջին աֆրոամերիկացին, ով Օսկարի մրցանակաբաշխության ղեկավարն ու դիրիժորն էր։ Նա առաջին աֆրոամերիկացին էր, ով 1995 թվականին արժանացավ ակադեմիայի Ջին Հերշոլտի անվան մարդասիրական մրցանակին։ Նա հավասարվում է ձայնային դիզայներ Ուիլի Դ․ Բերթոնի հետ՝ որպես երկրորդ ամենաշատ Օսկար առաջադրված աֆրոամերիկացին՝ յուրաքանչյուրը յոթ անվանակարգով։ 2013 թվականին Ջոնսը Լու Ադլերի հետ միասին ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահում՝ որպես Ահմեդ Էրթեգուն մրցանակի հաղթող[4]։ Time ամսագրի կողմից ճանաչվել է 20-րդ դարի ամենաազդեցիկ ջազ երաժիշտներից մեկը[1]։