Մասնակից:Սարգսյան Օֆելյա/Ավազարկղ4
From Wikipedia, the free encyclopedia
Ամերիկյան գերբնական դրամայի «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալի հերոսների ցուցակ: Մշակվել է Քևին Ուիլյամսոնի և Ջուլի Պլեքի կողմից, նկարահանված Լիզա Ջեյն Սմիթի հեղինակած համանուն գրքերի շարքի հիման վրա:
Գործողությունները տեղի են ունենում Միստիկ Ֆոլլսում՝ Վիրջինիա նահանգի փոքրիկ հորինված քաղաքում, որը հետապնդվում է գերբնական էակների կողմից: Սերիալը պատմում է 17-ամյա աղջկա՝ Ելենա Գիլբերտի (Նինա Դոբրև) կյանքի մասին, ով սիրահարվում է Ստեֆան Սալվատորե (Փոլ Ուեսլի) 162-ամյա անունով վամպիրին: Նրանց հարաբերություններն ավելի են բարդանում, երբ վերադառնում է Ստեֆանի արատավոր ավագ եղբայր Դեյմոն Սալվատորեն (Իան Սոմերհոլդեր), քաղաքում ավերածություններ գործելու և փոքր եղբորից վրեժ լուծելու համար: Երկու եղբայրներն էլ Ելենային սիրահարվում են հիմնականում իրենց նախկին սիրո՝ Քեթրին Փիրսին նման լինելու պատճառով: Բացահայտվում է, որ Ելենան Քեթրինի դոպելգանգերն է, ով ի վերջո վերադառնում է եռյակի համար լուրջ ծրագրերով: