Մասնակից:Սամուէլ/Ավազարկղ27
From Wikipedia, the free encyclopedia
Շփումներ հին Հռոմի և Չինաստանի միջև - երկկողմ շփումներ ասիական և եվրոպական երկու գերհզոր պետությունների միջև։
1-2-րդ դարերում Հանը և Հռոմեական կայսրությունն երկու մեծ հեգեմոններ էին՝ աշխարհի հակառակ կողմերում, սակայն մեծ հեռավորության պատճառով երկու քաղաքակրթություններն իրար մասի շատ քիչ տեղեկություններ ունեին։ Թեպետ հռոմեացիներն արշավում էին դեպի արևելք, իսկ չինացիները՝ դեպի արևմուտք, սակայն նրանց կիսում էին հազարավոր կիլոմետրեր ձգվող աշխարհագրական խոչընդոտներ և մի շարք հզոր պետություններ, ինչպիսին էին Պարթևստանը և Քուշանական թագավորությունները
Չինացիներն անվանում էին Հռոմը (այնուհետև նաև Բյուզանդիան) Դացին (大秦), ինչը նշանակում էր «Մեծ Չին»։ Հռոմեացիներն անվանում էին Չինաստանը և չիներին Սերես, ինչը նշանակում է «մետաքս» կամ «մետաքսի երկիր»։ Հավանաբար այդ բառն առաջանում է չինարեն «սը» (絲, 丝)՝ մետաքս բառից։