Մասնակից:ՍԵՐԳԵՅ/Ավազարկղ1
From Wikipedia, the free encyclopedia
Նելսոն դե Ժեզուս Սիլվա (պորտ.՝ Nelson de Jesus Silva, ), առավել հայտնի է որպես Դիդա (պորտ.՝ Dida), եվրոպական մամուլում հիշատակվում է նաև Նելսոն Դիդա[1][2][3][4] (պորտ.՝ Nelson Dida) անվանումով, բրազիլացի նախկին ֆուտբոլիստ, հանդես է եկել դարպասապահի գոտում։ Առավել հայտնի է «Միլանում» անցկացրած իր մրցելույթներով։
2000 թվականին «Կորինթիանսի» կազմում դարձել է Ակումբային աշխարհի առաջնության գավաթակիր։ «Միլանի» կազմում կրկնակի անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի (2003, 2007) գավաթակիր, ինչպես նաև Իտալիայի չեմպիոն (2004) և Ակումբային աշխարհի առաջնության գավաթակիր (2007)։
2002 թվականին պահեստային դարպասապահի կարգավիճակով ազգային հավաքականի հետ դարձել է Աշխարհի չեմպիոն։ 2006 թվականին Գերմանիայում կայացած Աշխարհի առաջնության ժամանակ եղել է ազգային հավաքականի հիմնական դարպասապահը։ Նույն մրցաշարում 1/4 եզրափակչի արդյունքներով Բրազիլիան լքել է մրցաշարը։
Կարիերան ավարտել է 2016 թվականին՝ 42 տարեկան հասակում։ Այժմ «Միլանի» դարպասապահների գլխավոր մարզիչն է։