Մասնակից:Պավել Սահակյան/Ավազարկղ46
From Wikipedia, the free encyclopedia
Միզուլա[1][2] (անգլ.՝ Missoula), քաղաք ԱՄՆի արևմտյան Մոնտանա նահանգում՝ համանուն Միսուլա շրջան (Մոնտանա)ի կենտրոնում։ Այն տեղակայված է Բիտրութ լեռնաշղթայի ստորոտում գտնվող հովտում, Քլարկ Ֆորկի գետի ափին, Կոլումբիայի վտակներից մեկի Կոլումբիա (գետ)ի մոտ՝ Բիտրութ գետի եզրին։ Մոտակայքում կան ազգային նշանակության համար պահպանված մի քանի անտառներ: Բնակչությունը՝ 66,8 հազար բնակիչ (2010):
Այստեղ առաջին եվրոպացին համարվում է հովիվ Պիեռ Ժան դե Սմեաթը, ով 1841 թվականին կազմակերպեց Կույս Մարիամի առաքելությունը ժամանակակից Սթիվենսվիլում[3]։ Հելգեյթի առևտրային բնակավայրի («Դժոխքի դարպասներ») ի հայտ գալը կապված է 1866 թվականին կառուցված Մյուլեն ճանապարհից, առաջին վագոն-տրակտը, որը հատեց Ժայռոտ լեռները։ 1877 թվականին հիմնադրվեց Ֆորտ Միզուլան, որը գոյատևում է մինչ օրս:
1883 թվականին Միզուլայի միջով անցկացվեց Հյուսիս-խաղաղօվկիանոսյան երկաթուղին։ Քաղաքը կարևոր երկաթուղային հանգույց է համարվում։ 1893 թվականին Մոնտանայի համալսարանը բացեց իր դռները։ 20-րդ դարում անտառահատումները դարձավ հիմնական արդյունաբերությունը։ Քաղաքն ունի անտառատերերի դպրոց, անտառային հրդեհների դեմ պայքարի լաբորատորիա և հրշեջների ուսումնական բազա[3]։
Ջանեթ Ռանկինը ծնվել է Միզուլայի մոտակայքում գտնվող ագարակում, առաջին կինը՝ ԱՄՆ Կոնգրեսում[4]։
Միզուլայի ամենահայտնի բնիկ՝ ռեժիսոր Դեյվիդ Լինչը, պատկերել է իր իսկ նման անտառահատ քաղաքները «Կապույտ թավշյա» ֆիլմում և «Թվին Փիքս» հեռուստասերիալում։ 1990 թվականին նա պատասխանեց կենսագրության հարցմանը երեք բառով. «իգլսկաուտ, Միզուլա, Մոնտանա»[5]։