Մասնակից:Նելլի Ղազարյան/Ավազարկղ19
From Wikipedia, the free encyclopedia
Վարկային(Կրեդիտային) քարտ (անգլ.՝ Credit card), վճարային գործիք է, որը հնարավորություն է տալիս քարտապանին(ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը թողարկողի հետ կնքել է վճարային քարտի թողարկման և սպասարկման համար բանկային հաշվի գրավոր պայմանագիր) կատարել վճարումներ՝ գնված ապրանքների, մատուցված ծառայությունների դիմաց կամ ստանալ կանխիկ գումար՝ քարտապանի համար բացված գումարի սահմաններում[1]։ Այն նախատեսված է քարտապանի կողմից գործառնություններ իրականացնելու համար` թողարկողի(Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտ թողարկող բանկեր) կողմից քարտապանին տրամադրված վարկային պայմանագրի պայմանների համաձայն վարկային միջոցների հաշվին[2]: Վարկային քարտը պլաստիկ քարտի տեսակ է, որն օգտագործվում է կանխիկ դրամ ստանալու կամ անկանխիկ եղանակով վճարումներ կտարելու համար։ Վարկային քարտը հանդիսանում է քարտ թողարկող բանկի սեփականությունը, որովհետև թողարող բանկը կրեդիտային քարտի սպասարկաման ողջ ընթացքում առաջացած վճարման պարտականությունների կատարման երաշխավորն է։ Քարտապանը հանդիսանում է միայն օգտատեր, և կրեդիտային քարտի տրամադրման ժամանակ իրականացվում է վերջինիս պերսոնալիզացումը, այսինքն՝ կրեդիտային քարտի վրա գրանցվում են տվյալներ, որոնք հնարավորություն են տալիս իդենտիֆիկացնել քարտը և իրականացնել քարտերի վճարունակության ստուգումը[3]:։ Ի տարբերություն դեբետային քարտի, որը կիրառվում է քարտային(ընթացիկ) հաշվի մնացորդի սահմաններում և որի հաշվի դեբետագրումը կատարվում է անմիջապես ապրանքներ գնելիս, ծառայություններ մատուցելիս կամ կանխիկը ստանալիս, և ի տարբերություն հաշվարկային քարտի, որը նախատեսված է քարտապանին պատկանող դրամական միջոցների սահմաններում գործառնություններ իրականացնելու համար` պայմանագրի հիման վրա թողարկողի կողմից տրամադրված վարկի (օվերդրաֆտի) հաշվին, կրեդիտային քարտն օգտագործվում է անկախ քարտապանի քարտային հաշվի մնացորդից՝ տրամադրված վարկի լիմիտի սահմաններում, փաստացի օգտագործված գումարը փոխհատուցելով քարտային պայմանագրով սահմանված ժամկետներում։ Այսպիսով՝ վարկային (կրեդիտային) քարտը նախատեսված է քարտապանի կողմից գործառնություններ իրականացնելու համար` թողարկողի կողմից քարտապանին տրամադրված վարկային պայմանագրի պայմանների համաձայն վարկային միջոցների հաշվին[4]: Ներկայումս ՀՀ-ում բանկերի կողմից թողարկվում եւ սպասարկվում են ոչ միայն Arca քարտեր(ArCa Platinum, ArCa Affinity, ArCa Affinity վարկային քարտեր[5]), այլև միջազգային վճարային համակարգերի քարտեր (Visa, MasterCard, AMEX, Diners Club եւ այլն): Արդի ժաանակաշրջանում քարտապանները հնարավորություն ունեն ԱԳՄ(Ավտոմատ գանձման մեքենա կամ բանկոմատ)-ներով իրականացնել կանխիկացում, կոմունալ և այլ վճարումներ, ինչպես նաև՝ քարտերի միջոցով քարտապանները կարող են անկանխիկ վճարումներ կատարել առևտրի կետերում, գնումներ կատարել համացանցում, քարտից քարտ փոխանցումներ կատարել և այլն[6]: