Հալլեյի գիսաստղ (պաշտոնական անվանումը 1P/Halley[1])՝ պայծառ, կարճապարբերական գիսաստղ, Արեգակի մոտ յուրաքանչյուր 75—76 տարին մեկ վերադարձող[1][2]: Հանդիսանում է առաջին գիսաստղը, որի համար որոշել են էլիպսաձև ուղեծիրը, և պարզել են վերադարձների պարբերությունը: Անվանված է անգլիաացի աստղագետ Էդմունդ Հալլեյի պատվին: Գիսաստղի հետ են կապված էտա-Ակվարիդայի և Օրիոնիդայի ասուպների հոսքերը: Չնայած նրան, որ յուրաքնչյուր դարում հայտնվում են ավելի շատ երկարպարբերական գիսաստղեր, Հալլեյի գիսաստղը միակ կարճպարբերական գիսաստղն է, որը լավ տեսանելի է չզինված աչքով: Սկսած Չինաստանի և Բաբելոնի պատմական աղբյուրներում ամրագրված հնագույն դիտումներից, նշվել է գիսաստղի 30-ից ոչ պակաս հայտնվում: Հալլեյի գիսաստղի առաջին հավաստի նույնականացված դիտումը համարվում է Ք. Ա. 240 թվականը[2][3]
Պերիհելիով գիսաստղի վերջին անցումը եղել է 1986 թվականի փետրվարի իննին Ջրհոսի համաստեղությունում[4], հաջորդը սպասվում է 2061 թվականի հուլիսի 28-ին, իսկ հետո՝ 2134 թվականի մարտի 27-ին[5][6]:
1986 թվականի հայտնման ժամանակ Հալլեյի գսասաստղը դարձավ տիեզերական աապարատի, ընդ որում խորհրդային «Վեգա-1» և «Վեգա-2» ապարատների, կողմից առաջին ուսումնասիրված գիսաստղը[7], որոնք համապատասխան տվյալներ տրամադրեցին գիսաստղի միջուկի և գիսաստղի ու նրա պոչի առաջացման մեխանիզմների մասին[8][9]: