Մասնակից:Մելինե 12/Ավազարկղ2
From Wikipedia, the free encyclopedia
https://zh.wikipedia.org/wiki/%E5%BC%A0%E5%AE%B6%E7%95%8C%E5%B8%82
Մելինե 12/Ավազարկղ2 |
---|
Ճանծիածիե, (չինարեն՝ 张家界市, փինյին zhāngjiājiè shì), նախկինում հայտնի էր Տայոն անունով, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հունան նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող քաղաքային շրջան։ Արևելքում սահմանակից է Չանդե քաղաքին, հարավում՝ Հուայհուա քաղաքին, հարավ-արևմուտքում՝ Սիանսի ինքնավար շրջանին, հյուսիս-արևմուտքում՝ Հուպեյ նահանգի Ընշի ինքնավար շրջանին։ Գտնվելով Ուլիըն լեռների ստորին հատվածում, ռելիեֆը հիմնականում լեռնային է։ Ռելիեֆով պայմանավորված՝ կլիման հիմնականում լեռնային է և տարածքում մեծ տարածում ունեն կարստային երևույթները։ Ամբողջ տարածքով հոսում է Լիշըվեյ և Լոուշըվեյ գետերը ինչպես նաև մի շարք վտակներ։ Քաղաքային շրջանի ընդհանուր տարածքը կազմում է 9534 կմ², բնակչության թիվը՝ 1524 միլիոն, որի 60% կազմում է Թուծիա ազգությունը։ Քաղաքային շրջանի կառավարությունը գտնվում է Յոնտիըն շրջանում։ Ճանծիածիեն զբոսաշրջային կենտրոն է և հայտնի է «երեք հազար գագաթներ և ութ հարյուր ջրեր» անվանմամբ։ Այստեղ է գտնվում Ուլիընյուանը (Ուլիընշան լեռնաշղթայի մի հատված), որը 1992 թվականի դեկտեմբերին ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։