Մասնակից:Մելինե Մկոյան/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Համակեցություն, պայմանավորվածություն, երբ մարդիկ՝ սովորաբար զույգերն, ովքեր ամուսնացած չեն, ապրում են միասին: Նրանք հաճախ ներգրավված են ռոմանտիկ կամ սեռական ինտիմ հարաբերությունների մեջ երկարաժամկետ կամ մշտական հիմունքներով: Նման պայմանավորվածությունները ավելի ու ավելի տարածված են դարձել արեւմտյան երկրներում 20-րդ դարի վերջին, առաջնորդվելով սոցիալական հայացքների փոփոխությամբ, հատկապես ամուսնության, գենդերային դերերի եւ կրոնի վերաբերյալ:
Ավելի պարզ, համակեցություն տերմինը նշանակում է միասին ապրող ցանկացած թվով մարդիկ: «Համակեցվել», լայն իմաստով, նշանակում է «գոյակցել»[1]: Տերմինի ծագումը գալիս է 16-րդ դարի կեսերից, լատինական cohabitare բառից՝ co-«միասին» + habitare «բնակվել»[1]: